Քաղաքական

Ո՞վ, ո՞ւմ հետ, ինչի՞ համար է միավորվում


Քաղաքական դաշտում նախընտրական վերադասավորումները շարունակվում են: Մեծ ու փոքր կուսակցությունները շարունակում են բանակցել, հրապարակել բանակցությունների՝ հրապարակման ենթակա հատվածները , խոսել ու հիմնավորել իրենց քայլերը: Վերջինը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարությունն էր Օհանյան- Սարգսյան-Դալլաքյան- Օսկանյան «նախընտրական համագործակցությանը միանալու» մասին: Միավորումների ցանկն այսքանով ամենայն հավանականությամբ չի ավարտվի և առաջիկայում նոր դրսևորումներ կստանա: Արդյոք այս միավորումները կհանգեցեներն միասնական բևեռների ձևավորմանը կամ արդյոք սա քաղաքական դաշտին այնքան անհրաժեշտ միավորման ճանապարհն է:

Առաջիկա ընտրությունների առանձնահատկությունը խոստանում է դառնալ դաշինքների առատությունը: Երեք այդպիսի միավորում արդեն ձևավորվել է, ու սա ինչպես երևում է դեռ վերջը չէ: Առաջինն և այս պահին ամենաձևավորվածը «Ելքն» է՝ Փաշինյան-Մարուքյան-Արամ Սարգսյան առանցքով, մյուսը Ծառուկյան դաշինքն է, որն ամենայն հավանականությամբ այդպես էլ կկոչվի. պաշտոնապես դեռ չի ձևավորվել, բայց ձևավորման մեկնարկը պաշտոնապես տրվել է: Երրորդը նախկինների դաշինքն է՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան- խորհրդարանում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյան- պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան առանցքով: Ի դեպ, արդեն հայտնի է, որ այս դաշինքի հետ են իրենց առաջիկա քաղաքական ծրագրերը կապում կապում նաև Դեմկուսն ու ԱԻՄ-ը:

Դաշինքների ցանկն այսքանով չի սահմանափակվի: Սպասվում է լիբերալների դաշինքի ձևավորումը, որն ամենայն հավանականությամբ կհամախմվի « Ազատ դեմոկրատներին, ՀՀՇ-ին ու Բագրատյանի «Ազատությանը»: Արդյոք սա քաղաքական դաշտին այնքան անհրաժեշտ միավորման գործընթացն է:

« Հիմա մոդայիկ թրենդային է դարձել է դաշինք կազմելը, բայց այդ դաշինքները ձևավորվում են, որովհետև առանձին-առանձին այդ ուժերը շանս չունեն»:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկումը վերաբերում է հատկապես փոքր կուսակցություններին: Ինչ վերաբերում է խոշորներին, ապա համեմատաբար բարձր վարկանիշ ըստ նրա ունեն երկու գործիչներ՝ Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը:
Տարանջատեք կուսակցություններն ու լիդերներին՝ ի պատասխան քաղտեխնելոգի հորդորում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա կարծիքով՝ կարևոր է հասկանալ, թե ով ինչի համար է միավորվում:

«Նախ պետք է հասկանալ, թե ով ինչի համար է գնում, քանի որ մեկն իսկապես դժգոհ է, մյուսը պարզապես մանդատ է ուզում: Քաղաքական դաշինքների համար միշտ կարևոր է, թե ինչի համար են գնում` գնում են գաղափարների հետևից, թե այլ բաներ կան»:

Հանրապետական գործիչը չի կարծում, թե միավորման այս գործընթացի արդյուքնում հնարավոր է հակադիր բեևեռի ձևավորումը: Հատկապես ըննդդիմադիր դաշտում Ալեքսանյանը նման միտում չի տեսնում, ռեսուրսներ նույնպես:

«Եթե անգամ ձևավորվի, ապա այն շատ շուտ` ընտրություններից հետո, կփլուզվի: Ես ընդդիմադիրենրի մեջ ոչ այդ ռեսուրսն եմ տեսնում, ոչ էլ հնարավորությունը»:
Երկու բևեռի ձևավորման հնարավորություն չի տեսնում նաև Կարեն Քոչարյանը:

Ի տարբերություն նախագահական ընտրությունների, երբ դաշտը սև-սպիտակի է վերածվում, խորհրդարանական ընտրություններում ներկապնակը շատ ավելի բազմագույն է՝ ասում է:

«Պառլամենտակլան ընտրությունները մի կարևոր առանձնահատկություն ունեն: Նախագահականի ժամանակ կարելի է հավաքել 49.9 տոկոս, բայց կորցնել ամեն ինչ, խորհրդարանականի ժամանակ՝ ստանալ 5 տոկոս և ունենալ 5 մանդատ»:

Քաղտեխնոլոգը շատ ավելի հնարավոր է համարում բևեռների ձևավորումը ընդդիմաթյան և իշխանության ներսում:

«Բևեռներ կարող են ձևավորվել ընդդիմության ներսում, դրա տարբեր թևեորւմ, ՀՀԿ-ի ներսում, բայց սև-սպիտակ բաժանում չի լինի»:

Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը չի ասում, թե ՀՀԿ-ում հնարավոր է բեևեռների ձևավորումը, բայց ասում է, որ այս ընտրությունները ներկուսկացական մրցակցություն են բերելու: Ռեյտինգային քվեարկությունը, նրա խոսքով, ինքնամաքրման պրոցես է դառնալու. Պայքարը կուսակցության մեջ ընթանալու է ռեսուսների և գաղափարների միջև:

ՀՀԿ-ն փորձում է ամեն ինչ իր տեղը դնել ՝ ասում է կուսկացության ավագ սերնդի ներկայացուցիչը և վստահեցնում ու այս հարցը Հանրապետականում շատ խիստ է դրված:

Ցուցադրել ավելի
Back to top button