Տնտեսական

Հայկական ջրամբարները՝ պատասխան թուրքականին


«Մենք չենք  կարող չեզոքացնել  ոռոգման համակարգում Թուրքիայից եկող վտանգը, սակայն մենք էլ մեր ռիսկերն ենք գնահատում»,- այսօր՝ Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցումն ծրագրի շնորհանդես ժամանակ հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝  անդրադառնալով Արաքս գետի վրա Թուրքիայի նախաձեռնած ջրամբարաշինության ծրագրերին: Պաշտոնյան վստահեցրել է՝ տեղյակ են, գիտեն ու փորձում են այսպիսով կանխել Խոսրով ու Վեդի գետերից դեպի  Թուրքիա  գնացող ջրերի հոսքը:


Արարատյան դաշտավայրի ջրերը  Արաքս գետով  հոսում են Թուրքիա, այս մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են ոլորտի մասնագետները: Խոսրով ու Վեդի գետերից  ամեն տարի 29 մլն խորանարդ մետր ջուր է հոսում  Թուրքիայի Հանրապետություն, սրան ավելանում է նաև Արաքս գետի վրա այս երկրի նախաձեռնած ջրամբարաշինության ծրագրերն ու, ինչպես ոլորտի մասնագետներն են փաստում է՝ սա արդեն ահազանգ է:  Հայաստանը Թուրքիային հակադարձում է նոր ջրամբարների կառուցմամբ։ Վեդիի  ջրամբարի կառուցման աշխատանքները կսկսվեն արդեն գարնանը: 90 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը կյանքի կկոչվի Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով ու ՀՀ կառավարության  համաֆինանսավորմամբ:

Շուրջ 19 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա կամ մեկ մլրդ դրամ գումար կտնտեսվի: Ջրամբարի կառուցմամբ ավելի քան 300 հա-ով կավելանան ոռոգելի տարածքները, կներդրվի ոռոգման կաթիլային համակարգ, ջուրն էլ ֆերմերներին կհասցվի առանց կորուստներ:  Ավելին, ջրամբարի շահագործումից կշահի նաև Սևանա լիճը:

Ջրամբարի կառուցման արդյունքում՝ 11 պոմպակայան ամբողջությամբ, երեքն էլ՝  մասամբ կանջատվեն:

Այս տարի կավարտվեն Կապսի ջրամբարի  նախագծման աշխատանքները,  2018թ տարեսկզբին կհայտարարվի նաև  այդ ծրագրի մեկնարկը: Հեռանկարում նաև Սելավ- Մաստարա ջրամբարի կառուցումն է, ու նմանատիպ ևս 14 ծրագիր: Արդյո՞ք այս ծրագրերն ու մասնավորապես Վեդիի ջրամբարի  կառուցումը համարժեք են Թուրքիայի ջրամբարաշինարարությանը՝ հարցնում եմ  Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին

Ի դեպ, ճապոնական կողմն ավարտել է նաև Եղվարդի ջրամբարի ուսումնասիրման աշխատանքները, վերջնական որոշում դեռ չկա:

Ցուցադրել ավելի
Back to top button