Հասարակություն

Լապշինի ձերբակալությունը՝ կրկին լրատվամիջոցների ուշադրության առանցքում

Բլոգեր Լապշինի ձերբակալությունն ու Ադրբեջանին արտահանձնելու պատրաստակամությունը կրկին լրատվամիջոցների ուշադրության առանցքում է: Բաքուն կոնկրետ պահանջ է ներկայացրել Մինսկին, և  ոչ թե միջազգային հետախուզում հայտարարել, «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը: Իսկ Իսրայելը դեմ է, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեն Ադրբեջան, Tert.am-ին իր դիրքորոշումն է հայտնել Բելառուսում Իսրայելի դեսպան Յուլիա Ռաչինսկի-Սպիվակովը: «Մենք հիմա համատեղ աշխատում ենք մեր ռուս գործընկերների հետ Բելառուսի արտգործնախարարության հետ, որպեսզի այդ հարցի վերաբերյալ գտնենք հնարավոր լուծումներ»,- ասել է Բելառուսում Իսրայելի դեսպանը:

Հիշեցնենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ է կատարել Ադրբեջանի մասին՝ ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը:

Հավելենք, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում էր կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ բլոգերին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button