Միջազգային

Աստանայում մեկնարկել են միջսիրիական բանակցությունները


Աստանայում  մեկնարկել են միջսիրիական բանակցությունները: Գլխավոր հարցը, որը պետք է լուծեն պատվիրակությունները՝ առաջին հերթին սիրիական կառավության և զինված ընդդիմութան, հրադադարի ռեժիմի ամրապնդումն է և քաղաքական բանակցությունների առաջ մղումը՝ փետրվարի 8-ին Ժնևում խորհրդակցությունների կազմակերպան նպատակով: Կողմերն աշխատում են նոր փաստաթղթի ընդունման շուրջ, որի ընդունման հեռանկաները մշուշոտ են:

Ընդհանուր առմամբ, բանակցություններին մասնակցում է յոթ պատվիրակություն՝ Սիրիայի կառավարություն, ընդդիմություն, միջնորդ եռյակ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրահի թիմը և Ղազախստանում Միացյալ նահանգների դեսպան Ջորջ Քրոլը՝ դիտորդի կարգավիճակով:

Ցուցադրել ավելի
Back to top button