Քաղաքական

ԱԻՄ-ը միացել է Օհանյան-Սարգսյան-Դալլաքյան-Օսկանյան համագործակցությանը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԻՄ-ը միանում է Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան համագործակցությանը:

«ԱԻՄ-ը իր ղեկավար մարմնի՝ Ներկայացուցչական Խորհրդի քուեարկութեամբ (19 կողմ 2 դէմ) միանում է Սեյրան Օհանեան, Արամ Սարգսեան, Վիկտոր Դալլաքեան և  Վարդան Օսկանեան գործիչների անունով հանրութեանն յայտնի նախընտրական համագործակցութեանը։

Յունուար 22-ի ժամը 15։50-ի դրութեամբ կողմ են արտայայտուել՝ ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի հետևեալ անդամները՝ Արկադի Վարդանեան (ՆԽ նախագահ), Պարոյր Հայրիկեան, Սուսաննա Գրիգորեան, Սուսաննա Աւագեան, Աշոտ Վարդանեան, Էմմա Շաշիկյան, Գագիկ Սարուխանեան, Կարինէ Ստեփանեան, Կարէն Բարսեղեան, Գառնիկ Ներսիսեան, Աննման Խաչատրեան, Երուանդ Փահլեւանեան, Սիրանուշ Չիբուխչեան, Հայկ Բաղդասարեան, Մանեա Այուազեան, Գաբրիել Տէր-Կարապետեան, Սամսոն ՍՍարդարեան, ինչպէս նաև ՆԽ փոխարինող անդամներ՝ Միտուշ Մարգարեան, Վարդան Բաղդասարեան, Սմբատ Մուղդուսեն, Իւրայ Յակոբեան, Նազիկ Ղազինեան, Հասմիկ Խալիկեան, Վարդուշ Բոտոյեան եւ Անուշ ու Վահան Յարութիւնեաններ։ Դեմ են՝ ՆԽ անդամներ Հայկ Աւագեանն ու Վահան Լուլուկեանը։ Քուէարկութեանն առայժմ չեն մասնակցել (զուտ տեխնիկական պատճառներով) Սեւան Կալլոշեանը, Աիդա Վարդանեանը, Արսէնն Պօղոսեանը, Վրէժ Զատիկեանը և  Կարո Եղնուկեանը (բանտում է)։ Նման դէպքերում հաշուի են առնւում առաջին փոխարինողների ձայները։ Արդիւնքում ունենք՝ 19 կողմ և երկու դէմ։ ԱԻՄ-ը նշուած համագործակցութեան չորրորդ կուսակցութիւն-գործընկերն է»,- գրել է Պ.Հայրիկյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button