Հասարակություն

2016-ին ՔԿՀ-ների ամենամեծ խնդիրը՝ կալանավորների տեսակցությունների հնարավորությունը


Նկատելիորեն բարելավվել է կալանավայրերի գերբնակեցման հարցը, դրական տեղաշարժի հույս կա բուժսպասարկամն որակը բարելավելու հարցում՝ այս դիտարկումներն այսօր արել են  քրեակատարաողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամները  ու  խոսել  նոր մտահոգության մասին՝ 2016-ին ամենից շատ խոչընդոտներն են ունեցել տեսակցիւթյունների թույլտվության հարցում:

 

Քրեակատարաողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը 2016-ի ընթացքում մոտ 100 այցելություն է իրականացրել, եղել է բոլոր 12 կալանավայրերում, որոշներներում, օրինակ, Նուբարաշենում այցելությունների թիվը նկատելիորեն մեծ է եղել: Խմբի անդամներից  Ռոբերտ Ռևազյանն ասում է ՝ ահազանգերի հիմնական մասը վերաբերում  է բուժսպարակմանը:

«Մոտ 38 տոկոսը ահազանգերի վերաբերել է ոչ պատշաճ բուժսպասրակմանը, մոտ 8 տոկոսը, որ հիվանդ են եղել, բայց հիվանդանոց չեն տեղափոխվել»:

Արդարադատության նախարարաությունում գիտեն, որ  պատշաճ ու որակյալ  բուժսպասարկման խնդիր կալանավայրերում կա, բայց  կարծում են, որ   խնդիրն  արդեն ժամանակվրեպ է:

«Այս հարցն այլևս արդիական չէ, քանի որ բառացիորեն երեկ կառավարությունը նոր հայեցակարգ հաստատեց»:

Արդարադատության նախարարը  նոր հայեցակարգի անհրաժեշտությունը հիմնավորում է հենց պատշաճ ու որակյալ  բուժսպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ: Ասում է՝ նպատակը գործող մեխանիզմները հիմնովին վերանայլն է:  Ի դեպ, արմատական լուծում է  առաջարկվում դատապարտյալների հիվանդանոցի վերաբեյալ՝

« Առաջարկում ենք փակել դատապարտյալների հիվանդանոցը և կալավորված անձանց բուժսպասարկումն իրականացնել քաղաքացիական հիվանդանոցներում»:

Առաջարկվող երկրորդ տարբերակն էլ դատապարտյալների հիվանդանոցը վերակազմակերպելն է, դրան  բժշկական օգնության սահմանափակ տեսակների  իրականացումը թողնելը,  իսկ բուժօգնության մյուս՝ հիմնական մասը քաղաքացիական հիվանադանոցներ տեղափոխելը:

Դիտրոդական խմբի անդամները սա դրական փոփոխություն են համարում, բայց նաև արձանագրում, որ խոսքն առայժմ հայեցակարգի մասին է և շատ բան կախված կլինի դրա իրականցումից: Դրական փոփոխություն դիտորդները տեսնում են նաև քրեակատրողական հիմնարկների գերբնակեցման հարցում: Տարիներ շարունակ այս խնդիրը նշվել է որպես հիմնահարց, այսօր արձանագրվում է, որ դրական տեղաշարժ կա: Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ  Հայկ Քոչինյանը գոհ է , որ դիտորդները դրական փոփոխության մասին խոսում են, դժգոհ է, սակայն,  որ հպանցիկ են խոսում:

«Լավ է, որ գոնե մի դրական բան տեսնում եք, բայց ճիշտ չէ, որ էսպես հպանցիկ ասում  ու անցնում եք առաջ: Սա երկու տարվա աշխատանքի արդյունք է»:

Գերբնակեցման հարցը հիմնականում լուծել է Արմավիրի  նոր քրեկատարողական հիմնարկի ամբողջական գործարկումը: Ըստ պաշտոնական տվյալների՝  այսօր Հայաստանի 12 քրեկատարողական հիմնարկների լրակազմը թույլ է տալիս պահել 5400 անձ, այսօր անազատության մեջ գտնվողների թիվ 3900 է:

Դիտորդները հետընթաց են  արձանագրում իրենց և կալանավորների  տեսակցությունների հնարավորություն հարցում և սա  2016-ի ամենամեծ խնդիրն են համարում:

«Խումբը գործում է 2004-ից : Մինչ օրս չենք ունեցել դեպք, որ դիտորդական խմբի անդամները կալանավորված անձի մոտ չկարողանային մտնել: Կարծես պայմանավորված՝ բոլոր ՔՀԿ-ները այդ խնդիրը սկսեցին դնել, այն գործերում, որոնցում կային քննչական խմբի կողմից տեսակցությունների վրա դրված արգելանք»:

Իսկ այդ արգելանքները, որպես կանոն դրված են եղել հանրային հնչեղություն ունեցող գործերով անցնող կալանավորների վրա: Դիտորդները վկայակոչում են օրենքը, ըստ որի ունեն ցանկացած կալանավաորված անձի տեսակցելու իրավուքն: Քրեակատարողական ծառայությունը նույնպես օրենքը, բայց դրա մեկ այլ դրույթ է վկայակոչում, ըստ որի, ծառայությունն իրավունք չունի տեսակցություն թույլատրել այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինն է  դրա վրա արգելանք է  դրել:

Նկարները՝ Մեդիա կենտրոնի

Ցուցադրել ավելի
Back to top button