2016-ին ՔԿՀ-ների ամենամեծ խնդիրը՝ կալանավորների տեսակցությունների հնարավորությունը


Նկատելիորեն բարելավվել է կալանավայրերի գերբնակեցման հարցը, դրական տեղաշարժի հույս կա բուժսպասարկամն որակը բարելավելու հարցում՝ այս դիտարկումներն այսօր արել են քրեակատարաողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամները ու խոսել նոր մտահոգության մասին՝ 2016-ին ամենից շատ խոչընդոտներն են ունեցել տեսակցիւթյունների թույլտվության հարցում:
Քրեակատարաողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը 2016-ի ընթացքում մոտ 100 այցելություն է իրականացրել, եղել է բոլոր 12 կալանավայրերում, որոշներներում, օրինակ, Նուբարաշենում այցելությունների թիվը նկատելիորեն մեծ է եղել: Խմբի անդամներից Ռոբերտ Ռևազյանն ասում է ՝ ահազանգերի հիմնական մասը վերաբերում է բուժսպարակմանը:
«Մոտ 38 տոկոսը ահազանգերի վերաբերել է ոչ պատշաճ բուժսպասրակմանը, մոտ 8 տոկոսը, որ հիվանդ են եղել, բայց հիվանդանոց չեն տեղափոխվել»:
Արդարադատության նախարարաությունում գիտեն, որ պատշաճ ու որակյալ բուժսպասարկման խնդիր կալանավայրերում կա, բայց կարծում են, որ խնդիրն արդեն ժամանակվրեպ է:
«Այս հարցն այլևս արդիական չէ, քանի որ բառացիորեն երեկ կառավարությունը նոր հայեցակարգ հաստատեց»:
Արդարադատության նախարարը նոր հայեցակարգի անհրաժեշտությունը հիմնավորում է հենց պատշաճ ու որակյալ բուժսպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ: Ասում է՝ նպատակը գործող մեխանիզմները հիմնովին վերանայլն է: Ի դեպ, արմատական լուծում է առաջարկվում դատապարտյալների հիվանդանոցի վերաբեյալ՝
« Առաջարկում ենք փակել դատապարտյալների հիվանդանոցը և կալավորված անձանց բուժսպասարկումն իրականացնել քաղաքացիական հիվանդանոցներում»:
Առաջարկվող երկրորդ տարբերակն էլ դատապարտյալների հիվանդանոցը վերակազմակերպելն է, դրան բժշկական օգնության սահմանափակ տեսակների իրականացումը թողնելը, իսկ բուժօգնության մյուս՝ հիմնական մասը քաղաքացիական հիվանադանոցներ տեղափոխելը:
Դիտրոդական խմբի անդամները սա դրական փոփոխություն են համարում, բայց նաև արձանագրում, որ խոսքն առայժմ հայեցակարգի մասին է և շատ բան կախված կլինի դրա իրականցումից: Դրական փոփոխություն դիտորդները տեսնում են նաև քրեակատրողական հիմնարկների գերբնակեցման հարցում: Տարիներ շարունակ այս խնդիրը նշվել է որպես հիմնահարց, այսօր արձանագրվում է, որ դրական տեղաշարժ կա: Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ Հայկ Քոչինյանը գոհ է , որ դիտորդները դրական փոփոխության մասին խոսում են, դժգոհ է, սակայն, որ հպանցիկ են խոսում:
«Լավ է, որ գոնե մի դրական բան տեսնում եք, բայց ճիշտ չէ, որ էսպես հպանցիկ ասում ու անցնում եք առաջ: Սա երկու տարվա աշխատանքի արդյունք է»:
Գերբնակեցման հարցը հիմնականում լուծել է Արմավիրի նոր քրեկատարողական հիմնարկի ամբողջական գործարկումը: Ըստ պաշտոնական տվյալների՝ այսօր Հայաստանի 12 քրեկատարողական հիմնարկների լրակազմը թույլ է տալիս պահել 5400 անձ, այսօր անազատության մեջ գտնվողների թիվ 3900 է:
Դիտորդները հետընթաց են արձանագրում իրենց և կալանավորների տեսակցությունների հնարավորություն հարցում և սա 2016-ի ամենամեծ խնդիրն են համարում:
«Խումբը գործում է 2004-ից : Մինչ օրս չենք ունեցել դեպք, որ դիտորդական խմբի անդամները կալանավորված անձի մոտ չկարողանային մտնել: Կարծես պայմանավորված՝ բոլոր ՔՀԿ-ները այդ խնդիրը սկսեցին դնել, այն գործերում, որոնցում կային քննչական խմբի կողմից տեսակցությունների վրա դրված արգելանք»:
Իսկ այդ արգելանքները, որպես կանոն դրված են եղել հանրային հնչեղություն ունեցող գործերով անցնող կալանավորների վրա: Դիտորդները վկայակոչում են օրենքը, ըստ որի ունեն ցանկացած կալանավաորված անձի տեսակցելու իրավուքն: Քրեակատարողական ծառայությունը նույնպես օրենքը, բայց դրա մեկ այլ դրույթ է վկայակոչում, ըստ որի, ծառայությունն իրավունք չունի տեսակցություն թույլատրել այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինն է դրա վրա արգելանք է դրել:
Նկարները՝ Մեդիա կենտրոնի