Հասարակություն

Քաղաքացիական պաշտպանության ոլորտում կան մի շարք բացեր․ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է անցած տարվա աշխատանքը: Արմավիրի մարզում 2016 թվականին գրանցվել է տեխնածին 919 արտակարգ դեպք, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, տուժել 469 մարդ: 2015 թվականի համեմատությամբ այն աճել է: Քաղաքացիական պաշտպանության ոլորտում կան մի շարք բացեր, որոնք տարիների ընթացքում լուծում չեն ստանում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Առաջարկվել է գտնել խնդրի  լուծման այլընտրանքային տարբերակներ:

911 փրկարար ծառայության հեռախոսահամարները հնչում են անընդմեջ, բնակչությունը ցանկացած բարդ իրադրության մեջ դիմում է փրկարարների օգնությանը: Հրդեհ, ավտովթար, թունավորում պայթյուն, կարկտահարություն ցրտահարություն, աղետներ, որոնց դեպքում արագ արձագանքում են Արմավիրի փրկարար ծառայության աշխատակիցները: 2016 թվականին մարզում գրանցվել է 919 տեխնածին արտակարգ դեպք, որի հետևանքով զոհվել է 12 մարդ: Համեմատելով 2015 թվականի հետ դեպքերի քանակն աճել է 261-ով, զոհերի թիվը՝ 4-ով: Հրդեհից հասցված վնասի չափը  գերազանցել է 45 մլն դրամը:Արտակարգ դեպքերի առյուծի բաժինը ավտովթարներ են, որոնք հիմնականում տեղի են ունենում արագությունը գերազանցելու և ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու հետևանքով:  Բացթողումներ կան քաղպաշտպանության ոլորտում հակաճառագայթային թաքստոցների, ապաստարանների, անհրաժեշտ գույքի վերաբերյալ: Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց  ազդարարման  համակարգի միջոցների անսարքությունը:

,,Տարվա ընթացքում ճշտվել են Արմավիրի մարզի համայնքներում տեղադրված C-40, LD-800 տիպի շչակների առկայությունը և անսարքինությունը: Այն համայնքներում, որտեղ առկա են ազդարարման սարքավորումներ, դրանք համայնքապետերի կողմից վերցվել են հաշվառման: Ըստ հաշվարկի մարզում անհրաժեշտ  122 շչակներից առկա է C-28  1 հատ, C-40՝ 40 հատ, որից անսարք 32-ը, պակասում է 59 շչակ,,:

Մարզի 97 համայնքից անհրաժեշտության դեպքում ազդարարում հնարավոր է իրականացնել միայն 20-ում: Համայնքների ղեկավարները բարձրացրել են անսարք ազդարարաման սարքավորումների նորոգման կամ նորով փոխարինման հարցը:Բարձրացված հարցերը անցած տարիներին էլ են քննարկվել, սակայն խնդիրը մնում է դեռ անլուծելի: Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում է գտնվում Հայաստանի ատոմակայանը, բացի այդ մարզը զերծ չէ բնական աղետներից: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ,,Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա,, ՊՈԱԿ-ի տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանն անհամաձայնություն հայտնեց տարիներ շարունակ առկա խնդիրների ու այլընտրանքային լուծումներ  չգտնելու հետ: Խմդրի լուծմանը հետամուտ են լինելու համայնքների ղեկավարները:

Փրկարարկան ծառայությունը տարվա ընթացքում տարբեր ուսումնական հաստատություններում անցկացրել է տակտիկական ուսումնավարժանք: Այն չպետք է դիտարկել պլանային առաջադրանք, այլ պետք է բարձրացնել բնակչության անվտանգության իրազեկվացության մակարդակը:

Համայնքների ղեկավարները դժգոհություն հայտնեցին հակակարկտային կայանքների անարդյունավետ աշխատանքից, որոնք անզոր են ցրելու կարկտաբեր ուժեղ ամպերը: Կայանքներն աշխատում են միասնական համակարգով, սակայն երբեմն լինում են կապի խափանումներ, որի հետևանքով չեն կարողանում գործարկել հակակարկտային կայանքները: Առաջարկվեց կայանքներում տեղադրել մեխանիկական սարքեր, որով հնարավոր կլինի գործարկել հակակարկտային կայանը սեղմակի միջոցով:

Անբասիր աշխատանքի համար Արմավիրի մարզային փրկարար ծառայողներն  արժանացան մարզպետի պատվոգրին: Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով ,, Արիության համաստեղություն,, խորագրով հանրապետական փառատոնի լավագույն հրշեջ փրկարարական ջոկատ անվանակարգում հաղթող է ճանաչվել  Արմավիրի մարզային փրկարարական վարչության Բաղրամյանի հրշեջ փրկարարական ջոկատը:

Ցուցադրել ավելի
Back to top button