Քաղաքական

«Տրոյական ձիու» ընտրություններ. քաղաքական գործիչները՝ ապրիլի 2- ի մասին

Նոր կուսակցությունների ստեղծման եւ դաշինքային գործընթացները հանրապետական կուսակցությունը նորմալ է ընդունում՝ այսօր հայտարարել է հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Հաճելի է, որ ստեղծել ենք նման հնարավորություններ, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են մասնակցել ապագա ԱԺ ընտրություններին՝ շեշտել է նա: Ըստ նրա՝ սպասվող ընտրապայքարում մրցակցությունը հիմնականում ընդդիմադիր դաշտում է լինելու, իսկ ՀՀԿ- ն դուրս է դրանից:

Հանրապետականին հիասթափեցնել է խոստանում «Ելք» դաշինքը: Դաշինքի ներկայացուցիչ Սուրեն Պապիկյանն ասել է, թե չեն հավատալու լավ ընտրություններ անցկացնելու իշխանությունների խոստմանը եւ իրենց քվեն իրենք են պահելու քաղաքացիների օգնությամբ: Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ տարակուսել է՝ կարծիք հայտնելով, որ այս ընտրությունները լինելու են «տրոյական ձիու» ընտրություններ:

Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը դաշինքի ստեղծման գործընթացներին նորմալ է նայում, սակայն նկատում է, որ հետընտրական դաշինքների ձեւավորումներն ավելի արդյունավետ ու կայուն են լինում:

Ցուցադրել ավելի
Back to top button