Վերլուծական

Սիրիական խնդրի հնարավոր զարգացումները


Ինչ զարգացումներ կարող են լինել սիրիական խնդրում: Ռուս-թուրքական ընդհանուր շահերը որքանվ արդյունավետ կլինեն լուծելու սիրիական թնջուկը: Սրանք հարցեր են որոնց պատասխաններին սպասում են գերտերություններն ու ոչ միայն, Աստանայում սպասվող հանդիպումից հետո:

 

Երեք օրից Աստանայում կսկսվեն սիրիական խնդրով բանակցությունները, որի առաջնահերթությունը թերևս կդառնա հրադադարի ձեռքբերումը։ Համենայն դեպս՝ նման հույս է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ճապոնական  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այդքան լավատես չէ։ Ավելին՝ նա հարցականի տակ է դնում Աստանայի հանդիպման կայացումը՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակի մասնակցությամբ։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ցանկանում է վերջնական խաղաղության հասնել Սիրիայում, մինչդեռ Թուրքիան ու Իրանը, որոնք սպասվող հանդիպման գլխավոր դերակատարներից են, դժվար թե կարողանան այս հարցում ընդհանուր հայտարարի գալ։

Թեհրանի ու Անկարայի միջև դիվանագիտական լուրջ բախումներ կան: Իրանը Թուրքիային մեղադրում է, որ պաշտպանում է «Իսլամական պետության» շահերը, իսկ ահա Թուրքիան էլ պահանջում, որ Սիրիայից դուրս գան «Հեզբոլլահ» խմբավորման անդամները, որոնց աջակցում է Իրանը։

«Աստանայում տեղի է ունենալու ոչ միան թուրք-իրանական հարաբերությունների սրում։ Թեհրանը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան իր թիկունքում վարում են առանձին քաղաքականություն՝ ի վնաս Իրանի։

Սա խաղ է երրորդ կողմին դուրս թողնելու համար՝ կարծում են իրանցիներն՝ ընդգծեց դեսպանը: Ըստ նրա՝ հնարավոր է տեղի ունենան զարգացումներ, որոնք կփոխեն տարածաշրջանի դեմքը, ինչը կարող է հանգեցնել ռուս-իրանական հարաբերությունների վատթարացման:

Մյուս կողմից, Արման Նավասարդյանի կարծիքով անհնար է,  որ Ռուսաստանն ու Թուրքիան վերջնական քաղաքական մերձեցման կամ համաձայնության հասնեն, «Դա անբնական կլինի, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ երբևէ վերջնական դաշինքի այդ երկրները չեն հանգել»:

Նավասարդյանը, մի շարք երկրների մասնակցությունը Աստանայի հանդիպմանը կարևոր համարելով՝ ընդգծեց ճիշտ կլիներ, որ հանդիպմանը մասնակցեին նաեւ սիրիացի քրդերը, անգամ հայ համայնքի ներկայացուցիչները։

Հայաստանը կամ սիրիահայերը պետք է հարց բարձրացնեն, քանի որ Սիրիայի խոշոր համայնքներից մեկն է, որ տուժել է քաղաքացիական պատերազմից։ ՀՀ-ն 20 հազարանոց փախստական ունի, սակայն որևէ միջազգային աջակցություն չի ստանում.«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Գարիկ Հարությունյանի կարծիքով էլ՝ ռուս-թուրքական ընդհանուր շահերի շնորհիվ ազատագրվեց Հալեպը:

Ռուսական ու թուրքական զինուժերը Սիրիայում կարողացան փորձառություն ձեռք բերել: Մինչ վերլուծաբաններն սպասում է Ղազախստանի մայրաքաղաքում սպասվող հանդիպմանը՝ դեսպան Նավասարդյանը զգուշացնում է՝ չի զարմանա, եթե Աստանան օգտագործվի նաև իբրև հակահայկական ամբիոն։

Ցուցադրել ավելի
Back to top button