Քաղաքական

Սեբաստիան Կուրց. Մտադիր չենք փակել Երևանի ԵԱՀԿ գրասենյակը.Մեդիամաքս

Ավստրիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Սեբաստիան Կուրցի Մեդիամաքսին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Երևանում ԵԱՀԿ գրասենյակը փակելու մտադրություն չունեն։

— Մի քանի օր առաջ մենք գրել էինք այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի շուրջ`պայմանավորված Ադրբեջանի դիրքորոշմամբ: Ե՞րբ եք ակնկալում այս հարցի վերջնական լուծումը գտնել: ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի փակման հավանականություն տեսնու՞մ եք:

-ԵԱՀԿ-ն կոնսեսուսի վրա հիմնված կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ 57 անդամ-երկրները հավասար ձայնի իրավունք բոլոր որոշումների կայացման ժամանակ, ներառյալ նրանք, որոնք վերաբերվում են դաշտային առաքելությունների մանդատներին:

Հաշվի առնելով սա, ԵԱՀԿ յուրաքանչյուր նախագահության հիմնական խնդիրներից է հեշտացնել կունսեսուս ձեւավորելու գործընթացը` հանդես գալով իբրեւ արդար միջնորդ: Հենց այդ պատճառով, ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, մենք արագորեն վերսկսեցինք խորհրդակցությունները եւ բանակցությունները: Այս առումով բոլոր անդամ-երկրների ակտիվ, կառուցողական ներգրավվածությունը եւ աջակցությունը շատ կարեւոր է: Ի վերջո, բոլորիս ընդհանուր շահն ու պատասխանատվությունն է երաշխավորել կազմակերպության արդյունավետ աշխատանքը:

Մենք տեղյակ ենք դաշտային առաքելությունների խնդրի շուրջ ծավալված շահարկումներին եւ ենթադրություններին, եւ նման հետաքրքրությունը բնական է:

Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կարեւոր եւ արժեքավոր աշխատանքը, եւ այն փակելու ծրագրեր կամ մտադրություններ չունենք:

— Պարոն Կուրց, այս տարվա սկզբին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, դուք ասացիք, որ Ավստրիան մեծ ուշադրություն է դարձնելու ԵԱՀԿ տարածքում առկա բոլոր հակամարտությունների կարգավորմանը: Ի՞նչ նախադրյալներ եք տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: 

-Չնայած Մինսկի խմբի եւ նրա համանախագահների մեծ ջանքերին՝ 2016 թվականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում նշանավորվեց որպես կոպիտ հետքայլերի տարի, ինչն արտահայտվեց մարտական գործողությունների ակտիվացմամբ եւ տեղի բնակչությանը հասցված զրկանքների ավելացմամբ:

Ինչեւէ, ԵԱՀԿ-ն չի թուլացնի իր ջանքերը եւ կշարունակի փնտրել հակամարտության խաղաղ հանգուցալուծումը: Ավստրիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, կողմերին կոչ է անում կենտրոնանալ երկխոսության ձեւավորման եւ դիվանագիտական աշխատանքի վրա: Ավստրիան պատրաստ է ջանքեր ներդնել խաղաղ գործընթացի ամրապնդման եւ բանակցությունների առաջմղման համար:

Որպես ԵԱՀԿ Գործող նախագահ ես կայցելեմ Հայաստան եւ Ադրբեջան եւ հույս ունեմ այցի ընթացքում նոր խթան հաղորդել բանակցություններին: Այցի շրջանակում կոնկրետ առաջարկներ կարվեն, որոնց շուրջ արդեն խորհրդակցություններ են ընթանում` Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շրջանակում եւ պայմանավորված կողմերի պատրաստակամությամբ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

 

Ցուցադրել ավելի
Back to top button