Քաղաքական

Պետք է պաշտպանել Ալեքսանդր Լապշինին. Արա Զոհրաբյան

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Facebook-յան իր էջում գրել է, որ այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10-օրյա ժամկետում։

«Որոշումը դեռ չեն տրամադրել Ալեքսանդր Լապշինի փաստաբաններին։ Վերջիններիս հաջողվել է քաղվածք կատարել որոշումից։ Փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այս հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին։ Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի։ Բոլոր իրավաբան և լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը», — նշել է Ա. Զոհրաբյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button