Հասարակություն

Շարունակվել են ՀՀ խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Իսրայելում

Հունվարի 19-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը եւ նրա կազմում Իսրայել մեկնած մի շարք հասարակական գործիչներ մասնակցել են Հայաստան-Իսրայել հասարակական միջազգային երկրորդ համաժողովին, որը տեղի է ունեցել Թել Ավիվում, հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Միջոցառման բացմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներ Թալի Պլոսկովը եւ Արտակ Զաքարյանը: Համաժողովի աշխատանքները համակարգել են Հայկ Քոթանջյանը եւ Ալեքսանդր Ցինկերը: Համաժողովին նախորդող երեք օրերին հայկական եւ հրեական կողմերի համապատասխան ոլորտների ներկայացուցիչներն ունեցել են մի շարք քննարկումներ:

Առանձնացվել են ոլորտային մի շարք ծրագրեր, որոնց շուրջ առաջիկայում համատեղ կիրականացվեն աշխատանքներ:

Նախատեսվել է հաջորդ համաժողովն անցկացնել Երեւանում՝ ապրիլին, իսկ մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում նախատեսվում են իրականացնել համատեղ աշխատանքներ:

Ցուցադրել ավելի
Back to top button