ԿարևորՔաղաքական

Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկությունը՝ հունվարի 26- ին, քննարկումը տեւել է 2,5 ժամ

Դանիայի խորհրդարանում նախօրեին երկուսուկես ժամ քննարկվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։ Կոպենհագենից Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ քննարկման սկզբում Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը հայտարարել է, որ դեմ է նախագծին եւ կոչ է արել խնդիրը թողնել պատմաբաններին։

Քննարկման ընթացքում պատգամավորների մի մասը պաշտպանել է ԱԳ նախարարի տեսակետը՝ կոչ անելով, որ խնդիրը չդրվի լիագումար նիստի քննարկման։ Պատգամավորների մի մասը համաձայնել է բանաձեւին, սակայն նշել է, թե պետք է հաշվի առնել՝ ինչ հետեւանքներ այն կունենա։ Երրորդ խումբ պատգամավորներն անվերապահ աջակցություն են հայտնել բանաձեւին։

ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը Կոպենհագենից «Ռադիոլուրի» համար

Ցուցադրել ավելի
Back to top button