ԿարևորՀասարակություն

Լապշինն իրավական օգնության առումով խնդիր չունի. նրան օգնում են նաեւ հայ փաստաբանները

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ։ Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան 10-օրյա ժամկետում, այսօր ֆյսբուքյան էջում գրել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Փաստաբանների պալատն ստեղծել է աշխատանքային խումբ, որն աշխատում է այս հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին։ Խմբի անդամ, Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ մեր փաստաբանները խնդրի ծագման հենց առաջին օրվանից իրենց աջակցությունն ու օգնության պատրաստակամությունն են հայտնել եւ Լապշինի հարազատներին, եւ ռուս ու բելառում գործընկերներին։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button