Մշակույթ

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծուհու ծննդյան օրն է

Ամենայն հայոց բանաստեղծուհի տիտղոսն ամբողջությամբ դեռ չի բնորոշում Սիլվա Կապուտիկյանին։ Նա ուներ իր կարծիքը մեր իրականության մեջ տեղի ունեցող և մեր ժողովրդի ճակատագրին ուղղակիորեն առնչվող ամեն մի դրսևորման վերաբերյալ և այդ կարծիքն արտահայտում էր իսկական մտավորականին վայել համարձակությամբ։ Նրա հետ կարելի էր չհամաձայնել, բայց չընդունել նրա մեծությունն ու ակտիվ ներկայությունը, անհնարին էր։

Սիլվա Կապուտիկյանը նաև սոսկ բանաստեղծ չէր, նա ազգի ոգին  պահող մեծ մտավորական էր ու  իր սերնդի վերջին մոհիկանը։ 87 տարեկան բանաստեղծուհին կյանքի վերջին օրերին էլ պահպանում ու փայփայում էր իր ժողովրդին միասնական տեսնելու երազանքը։ Հունվարի 20-ը Ամենայն հայոց բանաստեղծուհու ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 98 տարեկան:

Ցուցադրել ավելի
Back to top button