Միջազգային

Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին ասուլիսն է տվել

ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին մամուլի ասուլիսում 55-ամյա Օբաման խոստացել է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին տարում սկսել գիրք գրել և որոշ ժամանակ զերծ մնալ հրապարակային ելույթներից։ ԱՄՆ Նախագահը նշել է, որ կխախտի լռությունը, եթե հարկ լինի պաշտպանել «իրական արժեքները»՝ փոխանցում է BBC-ն։ Օբաման վերջին ասուլիսի ժամանակ կոչ է արել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին չկապել հակառուսական պատժամիջոցները միջուկային զենքի մասին բանակցությունների հետ, սակայն հերթական անգամ կողմ արտահայտվել Ռուսաստանի հեետ «կառուցողական հարաբերությունների» հաստատման անհրաժեշտությանը։

«Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները բխում են ԱՄՆ-ի և ողջ աշխարհի շահերից»,-ասել է Օբաման։

Ուրբաթ օրը Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո Օբաման ընտանիքի հետ արձակուրդ կմեկնի Կալիֆորնիայի Փալմ-Սպրինգս առողջարանային քաղաք։ Սպիտակ տնից հեռանալուց հետո Օբաման ընտանիքով կապրի Վաշինգտոնում, քանի դեռ կրտսեր դուստրը՝ Սաշան, չի ավատել դպրոցը։ Ավագ դուստրը՝ Մալիան, աշնանը կսկսի սովորել Հարվարդի համալսարանում։

Ցուցադրել ավելի
Back to top button