Տնտեսական

«Մեյդ ին Արթիկ, Արմենիա» պիտակը՝ շուտով Եվրոպայում

Վարդան Սրմաքեշի, Սփյուռքահայ գործարար Քրիստիան Գերիջիի և Արթիկցի Վարագյան եղբայրների նախաձեռնությամբ  Շիրակի  մարզի վարդագույն քաղաքում շուտով 300 աշխատատեղ կբացվի, բայց մինչ այդ գործարանը համապատասխան աշխատուժով ապահովելու համար, նախ կարի ուսուցման կենտրոն բացվեց Արթիկում, մնում է գործարանի համար շենք գտնեն ու վերանորոգեն:

«Մեյդ ին Արթիկ, Արմենիա» պիտակը շուտով հայտնի կդառնա Եվրոպայում, շուկան ուսումնասիրած է բանվորական համազգեստի պատվերներն՝ առկա, վստահեցնում են գործարարները:

Տեքստիլ արտադրությամբ Հայաստանը կարող է մրցակցել ցանկացած երկրի,  նույնիսկ Չինաստանի հետ,- վստահ է սփյուռքահայ գործարար Քրիստիան Գերիջին, ով արդեն 9 տարի է Հայաստանում է բնակվում, հասցրել է 9 զավակ ունենալ ու կարի 3 արտադրամաս հիմնել Ամասիայում, Գյումրիում և Արթիկում, և այս տենդենցը տարեց տարի աճելու միտում ունի:

Արթիկի արտադրամասում ներդրում ունեցող Գերմանացի գործարար Հանս Յոհախիմը, ում հայ գործընկերները Հայո են անվանում, վստահեցնում է, որ Հայաստանը ամենահարմար երկրներից է շահութաբեր ներդրումներ կատարելու համար, Իրանցի գործարարն էլ 2 երկրների նախագահների հանդիպումից ու հայ-իրակնական բարիդրացիական հարաբերություններից ոգևորված նոր ներդրումների պլաններ է կազմում գորգագործության ոլորտում: Թելերն ու սարքավորումները իրանից, աշխատուժը Արթիկից, սպառման շուկայի համար էլ են պայմանավորվել:

Գյումրիում կառուցվող ավելի քան 400 աշխատատեղ խոստացող Տեքստիլ արդյունաբերության գործարանի բացման ժապավենը նախատեսածից ավելի ուշ կկտրեն, քանի որ տարածքում գտնվող 16 տնակաբնակներին նախ պետք է տնով ապահովեն, այն էլ անհատույց, վստահեցնում են գործարարները:

Ցուցադրել ավելի
Back to top button