Քաղաքական

Հայ-իսրայելական հարաբերությունների «սառույցը կոտրվեց»


Ոչ միայն քաղաքական մշակույթում այլեւ՝ երկկողմ հարաբերություններում: Այս հարցն է փորձում լուծել հայկական պատվիրակությունը, որը հունվարի 17-ից գտնվում է Իսրայելի հանրապետությունում: 1992 թվականին հաստատված դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ երբեք աչքի չեն ընկել ջերմությամբ քաղաքական, եւ արդյունավետությամբ՝ տնտեսական ոլորտում։ Ընդհակառակը՝ որոշ դեպքերում երբեմն ա կնհայտ է դառնում Իսրայելի ադրբեջանամետ դիրքորոշումը: Եվ ահա այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում Իսրայելում գտնվող հայկական պատվիրակության անդամներից մեկը շեշտել է՝ այս այցով հաջողվել է «սառույցը կոտրել»:

 

Նոր ձեւաչափով այցելություն, որը քաղաքականություն փոխելուց բացի կարող է լուծել ավելի կարեւոր խնդիր՝ կոտրել սառույցը Հայաստան եւ Իսրայել պետությունների միջեւ: Պաշտոնական եւ խորհրդարանական դիվանագիտություններին այս անգամ միացել է հասարակական հարթակը: Բարեկամության խորհրդարանական խմբերը վերջին հանդիպումներում համաձայնել էին ստեղծել հայ-իսրայելական հասարակական ֆորում:

Հենց այս գաղափարն է այսօր կյանքի կոչվել։ Պատգամավորների, գործարարների, հասարակական գործիչների մասնակցությամբ այսօր Իսրայելում տեղի ունեցավ հասարակական ֆորումի առաջին նիստը: Այս անգամ կողմերը փորձում են հասարակական հարթակը ծառայեցնել՝ ունեցած  հսկայական ներուժը իրացնելու համար: Հայկական պատվիրակությունը վաղը կվերադառնա Հայաստան: Պատգամավոր Վահրամ Մկրտչյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց՝ վերադառնում են կոնկրետ արդյունքներով:

Հունվարի 17-ից Իսրայելում գտնվող մեր պատվիրակությունն աշխատել է մի քանի ուղղություններով: Որոշակի լուրջ հանդիպումներ եւ պայմանավորվածություններ ձեռք է բերել բժշկակական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ճանաչողական այցելություն է եղել Թել Ավիվի «Ասուտա» առողջապահական համալիր։ Երկու պետություններին հետաքրքրող ոլորտներից է հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությունը՝ մեր պատվիրակության կազմում է վարչապետի խորհրդականը: Հատկանշական է, որ Քնեսեթում հանդիպում է եղել Իսրայելի էկոնոմիկայի ապագա նախարար Էլի Կոենի հետի հետ։

Հայ պատվիրակները եղել են «Նեշեր» գործարանում եւ «Կֆար Վիտկին» գյուղատնտեսական կիբուցում։ Վերջինը համարժեք է մեր կոոպերատիվ հասկացությանը: Պատգամավոր Վահրամ Մկրտչյանի ներկայացմամբ՝ այցը տվել է նոր գաղափարներ:

Սա եւս մեկ հնարավորություն էր Իսրայելում խոսել նաեւ Հայաստանի քաղաքական մոտեցումների մասին: Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյի հետ երեկվա հանդիպումը «օգտակար եւ հետաքրքիր» որակեց Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-իսրայելական բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանը:

Արտակ Զաքարյանից փորձեցի ճշտել՝ իսրայելցի քաղաքական գործիչների հետ հանդիպումներում արդյո՞ք անդրադարձել են ապրիլյան գործողություններին, երբ Ադրբեջանը հայկական կողմի նկատմամբ օգտագործեց իսրայելական մահաբեր զենքեր։  Առաջարկում եմ լսել պատգամավորի պատասխանը:

«Բոլոր խնդիրն էլ են, իհարկե, քննարկվում են: Քննարկվում են այն տեսանկյունից, որ դրանք դիտարկել ոչ թե խոչընդոտ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման մեզ, այլ ընդհակառակը՝ մի անի մակարդակ ավելի բարձր դարձնել, քան Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ հրաբերությունները, որոնք իմ կարծիքով ուղղակի ժամանակավոր հետաքրքրությունների շրջանակ ընդգծող հարաբերություններ են՝ մի շարք սուբյեկտիվ դրսեւորումներով»:

Այս պահի դրությամբ սակայն ադրբեջանա- իսրայելական նավթագազային քաղաքական համագործակցությունն ու շահերը չափերով անհամեմատելի են հայ-իսրայելական համագործակցության հետ: Լուրջ համագործակցություն խոշոր հաշվով դեռեւս չկա:

Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունների մասով պաշտոնական տեղեկությունները Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում ներկայացնում են իրողությունը 2015 թվականի դրությամբ: Իրավիճակն այնպիսին է, որ երկու երկրներում  նույնիսկ դեսպանություններ չկան։ Հայաստանի դեսպանը համատեղության կարգով աշխատում է Եգիպտոսի մայրաքաղաքից, Իսրայելի դեսպանն էլ իր պետությունը մեր երկրում ներկայացնում է հարեւան Վրաստանից։

Ցուցադրել ավելի
Back to top button