Հասարակություն

Կառավարությունը կշարունակի հաշվետու լինել հասարակության առջև


Հերթական հինգշաբթին կառավարությունում, հանձնարարականներ, անդրադարձ նախորդ հանձնարարականներին ու օրակարգում ընդգրկված հարցեր:  Հաստատվել է  քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը: Նախագծով առաջարկվում է փակել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը:  Համապատասխան ծառայությունները քաղաքացիական հիվանդանոցները կիրականացնեն:

 

 

Հանձնարարականների ավանդույթն այսօր էլ չխախտվեց,  միակ նորույթը թերևս  մինչ այդ  տրված հանձնարարականներին  անդրադարձ կատարելն էր՝  օպտիմալացում, կրճատում, գազի սակագնի նվազում, օրենսդրական նախաձեռնություններ՝ «գնումների մասին»  օրենք ու «Ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծ: Կառավարությունը կշարունակի հաշվետու լինել հասարակության առջև:  «Հարկային  ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ ՓՄՁ-ներին անդրադառնալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:  Վարչապետի նախկին հանձնարարականներից մեկն է: Մոտ չորս ամսի անց ՊԵԿ-ն ահազանգում է.  մեծաթիվ հարկ վճարող սուբյեկտներ ոչ համարժեք են ընկալել ու մեկնաբանել այդ հանձնարարականը:

«Հարկ եմ համարում պարզաբանել, որ, այսպես կոչված, մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին։ Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի.:

Կառավարության անդամների համար ուղեցույց կմնա կառավարության գործունեության ծրագիրը: Նախարարները պետք է հետևեն, որպեսզի  նախագծերը ժամանակին ներկայացվեն աշխատակազմ:

Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում  առանցքային է մնում ներդրումների ներգրավման հարցը, յուրաքանչյուր նախարար իր ոլորտում ներդրումային ծրագրի գույքագրում կկատարի՝ հստակ նշելով կանխատեսվող ներդրումների ծավալը: Եռամսյա ժամկետում համայնքների հետ համատեղ մարզպետները կնախապատրաստեն ու կառավարություն կներկայացնեն մարզերում համայնք-մասնավոր հատված գործունեության պիլոտային ծրագրեր»:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերից հաստատվեց քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը: Սա ազատազրկման վայրերում գտնվողների առողջական վիճակը պատշաճ  կազմակերպելու  նպատակ ունի՝ ասում է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Կկարգավորվի  ՀՀ քաղաքացուն  անձնագիր և  նույնականացման քարտ տրամադրելու գործընթացը: Անհրաժեշտության դեպքում ոստիկանությունը անձի  տվյալները կվերցնի՝ ըստ քաղաքացու գտնվելու վայրի: Այսուհետ  ՌԴ քաղաքացիները Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով, ՀՀ-ի ու ԱՄԷ-ի կառավարությունների միջև կնքված համաձայնագրով էլ կհանվի մուտքի արտոնագրի պահանջը: Սա էլ  տուրիզմն ու գործնական կապերը սերտացնելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button