Միջազգային

Իտալիայում ձնահյուսի հետևանքով զոհվել է մի քանի տասնյակ մարդ

Ողբերգական պատահար Իտալիայում. ձնահյուսի հետևանքով զոհվել է մի քանի տասնյակ մարդ: Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ, ձյան շերտն ամբողջությամբ ծածկել է եռահարկ հյուրանոցը Գռան Սասո լեռան մոտ՝ Աբրուցո շրջանում: Նախնական տեղեկությունների համաձայն ձնահյուքի պատճառ է դարձել նախօրեին Իտալիայում գրանցված երկրաշարժը:

Թեև ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, փրկրարարներին առատ ձյան տեղումների պատճառով հաջողվել է դեպքի վայր հասնել այսօր առավոտյան միայն: «Շատ զոհեր ունենք», ասել է երկրի փրկարար ծառայության ղեկավար Անտոնիո Կրոչետան, դժվարանալով զոհերի թվի մասին ստույգ տեղեկություններ հայտնել:

Ցուցադրել ավելի
Back to top button