Միջազգային

Թեհրանում երնկնաքեր է փլուզվել. 30 հրշեջ է մահացել (լուսանկարներ)

Առնվազն 30 հրշեջ է զոհվել Թեհրանում հին բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով: Շենքը հրդեհի հետևանքով փլուզվել է: Այդ մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը: Հրդեհն առաջացել է Իրանի մայրաքաղաքի կենտրոնական Ջոմհուրի փողոցում 50 տարի առաջ կառուցված 17-հարկանի «Պլասկո» առևտրային համալիրում: Կրակը բռնկվել է իններորդ հարկում և արագորեն տարածվել համալիրի ամբողջ վերին հատվածում, ինչի հետևանքով շինությունը փլուզվել է, երբ հրշեջները դեռ պայքարում էին կրակի դեմ:

Լրատվամիջոցը հայտնում է, որ պաշտոնյաներից մեկը նշել է, որ տեղեկությունների համաձայն՝ 50-100 հոգի մնում է փլատակների տակ:

Ցուցադրել ավելի
Back to top button