ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Դանիայի խորհրդարանում սկսվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը

Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում այս րոպեներին սկսվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը։ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն այս պահին խորհրդարանում է։

«Ռադիոլուրին» նա հայտնեց, որ քննարկման դրված հարցը նախաձեռնել են երեք կուսակցություններ։ 2016թ հոկտեմբերի 5-ին բանաձևն այլ տեքստով շրջանառության մեջ էր դրվել, սակայն նոյեմբերի վերջին այն չեղարկվել էր։ Նաեւ հայտնենք, որ Դանիան այն երկրներից է, որը չի ճանաչել նաեւ Հոլոքոսթը։

Ներկայացված բանաձեւում մասնավորապես նշված է, որ «Դանիայի խորհրդարանը վերահաստատում է 2015 թ մայիսի 19-ի որոշումը արյունալի և ողբերգական դեպքերի վերաբերյալ, որը տեղի է ունեցել Արևելյան Անատոլիայում։ Խորհրդարանը հավատացած է, որ հաշտեցման լավագույն ճանապարհը բաց երկխոսությունն է, պատմության բաց քննարկումը, որը հիմնված է ազատ և սուր չգրաքննվող պատմական հետազոտությունների վրա, ինչը ներառում է նաև բոլոր պաշտոնական փաստաթղթերի բացահայտումը»։

Ցուցադրել ավելի
Back to top button