Հասարակություն

Այսօր Մովսես Գեորգիսյանի մահվան տարելիցն է


«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա» . ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանին բնորոշող թերևս ամենադիպուկ խոսքերը։ Նա զոհվեց 1990 թվականի հունվարարյան այս օրը՝ Երասխավանի պաշտպանության ժամանակ։ Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961 թվականին՝ Երևանում։ 84 թվականին ավարտել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ Աշխատել է Գորիսի դրամատաիկական թատրոնում։ 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և «Հրապարակայնություն » և «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր խմբագիրը։ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում առաջին անգամ նա է բարձրացրել հայոց եռագույնը։ Ազգային զարթոնքի այդ շրջանում հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակաումներով։ «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը հետմահու պարգևատրվել է նաև ՀՀ բարձրագույն «Հայերնիք» շքանշանով։

Ցուցադրել ավելի
Back to top button