ԿարևորՄիջազգային

Օբաման մեղմել է WikiLeaks-ի իրազեկիչ Մենինգի դատավճիռը


Միացյալ նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման մեղմել է WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգի դատավճիռը՝ 28 տարով: Նա կալանքից կազատվի այս տարվար մայիսի 17-ին և ոչ թե 2045 թվականին: Չելսի Մենինգին 2013 թվականին ամերկյան դատարանը դատապարտել էր 35 տարվա ազատազրկման՝ ամերիկյան կառավարության և դիվանագետների գործունեության վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը գաղտնազերծելու համար:

Նրա տրամադրած տեղեկությունը, հիշեցնենք,  WikiLeaks-ի  կայքում հրապարակել էր Ջուլիան Ասանժը, ինչը նրան դարձրել էր աշխարհահռչակ: Ավելի վաղ, Ասանժը, որն այժմ բնակվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, հայտարարել էր, որ կհամաձայնի իր արտահանձնմանը Միացյալ նահանգներ, եթե Մենինգին ներում շնորհվի:

Կանզասի Ֆորտ-Լիոենվորտ բանտում գտնվող Մենինգը նախորդ տարի երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել: Չելսի Մենինգը ճաղերի հետևում անցկացրել է արդեն 7 տարի, նրա դատավճիռն ամենախիստն էր Միացյալ նահանգներում գաղտնի տեղեկությունների հրապարակման համար երբևէ կայացված վճիռներից:

Մենինգի մասին լուրը կայծակնային արագությամբ տարածել են աշխարհի լրատվամիջոցները: Twitter-ում WikiLeaks-ի էջում հրապարակվել է Ջուլիան Ասանժի անունից երկտող, որով նա շնորհակալություն է հայտնել Մենինգին ներում շնորհելու համար բոլոր պայքարողներին:

Օբամայի որոշումը մեկնաբանել է նաև Էդվարդ Սնոուդենը, նա ի սրտե շնորհակալություն է հայտնել երկու օրից նախագահի պաշտոնից հեռացող առաջնորդին: Ի դեպ, Ռուսաստանում գտնվող ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի վերաբերյալ այսօր որոշում է կայացրել պաշտոնական Մոսկվան: Նրա՝ Ռուսաստանում գտնվելու իրավունքը երկարաձգվել է ևս երկու տարով:

Ցուցադրել ավելի
Back to top button