Քաղաքական

Տոնածառի գործը կհասնի Եվրոպական դատարան


Դատավճիռ ընդդեմ խոսքի, կարծիք արտահայտելու ազատության՝ այսպես են բնորոշում իրավապաշտպանները  Հիմնադիր խորհրդարանի անդամ,  ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատարանի կայացրած դատավճիռը: Ակտիվիստը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել, պատժի կեսն ըստ էության արդեն կրել է, քանի որ անազատության մեջ է արդեն մեկ տարուց ավելի:

Գևորգ Սաֆարյանի գործը տոնածառի գործ պայմանական անվանումն է ստացել, քանի որ միջադեպը, որի համար նա անազատության մեջ է արդեն 1 տարի, տեղի է ունեցել Ազատության հրապարակում Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ, բայց տոնածառ տեղադրելու առիթով: Ամիսներ տևած քննության արդյուքնում դատարանը հաստատված համարեց այն մեղադրանքը, որ միջադեպի ժամանակ ակտիվիստը  բռնություն է կիրառել ոստիկանների նկատմամբ: Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը համոզված է, որ  թե նախաքննությունը, թե դատաքննությունը հակառակն ապացուցող բազմաթիվ փաստեր են ի հայտ բերել:

« Ամբողջ դատավարությունը մեզ համար ծիծաղելի և խայտառակ ներկայացում էր, թատերական ներկայացում: Իրավաբանություն այստեղ չկա, փաստերը ակնհայտ էին»:

Պաշտպանն ասում է, որ  պատրաստվում են սպառել են պետական ատյաններն ու դիմել Եվրոպական դատարան: Հաջորդ քայլը վերաքննիչ դատարան դիմելն է:

Ի դեպ,  գործով վկայություն տվել են միայն ոստիկանները: Եվրադատարանի նախկին որոշումներից մի քանիսում հատուկ անդրադարձ է եղել այս խնդրին ու ամրագրվել է , որ հայաստանյան դատական համակրգը պետք է փորձի հրաժարվել 1 կամ երկու ոստիկանի ցուցմունքի հիման վրա կայացված դատավճիռներից:  Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համար  սա  գործի ամենամտահոգիչ կետերից մեկն է:

« Իրավաբան Վիշինսկին ասում էր, որ ապացույցների թագուհին ինքնախոստովանական ցուցմունքն է: Մեր դատական իշխանությունները կաող են ասել, որ ապացուցյների թագուհին ոստիկանների ցուցմունքն է:

Դատավճիռ ընդդեմ խոսքի,  կարծիք արտահայտելու ազատության՝ այսպես դատավճիռը որակում է Արտակ Զեյնալյանը: Նա  Գևորգ Սաֆարայանին խտրական մոտեցման զոհ է համարում:

« Սաֆարյանի գործողությունները հասարակության դեմ ուղղված չէին և հանրության համար վտանգ չէին ներկայացնում»:

Իրավապաշտպանները չեն շրջանցում նաև քաղաքական ուժերի մասնակցության ու դերակատարության հարցը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի լուրջ խնդիր է  տեսնում հենց այդ կետում: Քաղաքական ոչ մի ուժ հատկապես ընդդիմադիրները չեն արձագանքել այս դատավարությանը: Միակ բացառությունը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով ի դեպ ներկա էր դատավճռւ հրապարակմանը:

« Սա մեր խայտառակությունն է: Եվ այս ուժերը խոսում են իրավունքերից»:

Ի դեպ, Սաֆարյանի դատքաննությունը վարել և դատավճիռը կայացրել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական րջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ում ստորագրությամբ կայացվել են  նաև  մարտի 1-ի գործերից շատերի  դատավճիռները:

Ցուցադրել ավելի
Back to top button