Հասարակություն

Նոր արագաչափեր կգործարկվեն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017 թվականի հունվարի 23-ից գործարկվելու է Երևան քաղաքի Աղաբաբյան փողոցում (Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատան հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Նույն օրվանից կկատարվեն նախկինում գործարկված արագաչափ սարքերի տեղակայման վայրերի և աշխատանքային տիրույթի փոփոխություններ.

Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 41 հասցեի հարակից տարածքում տեղադրված արագաչափ սարքերը կգործեն նույն պողոտայի 23 հասցեի հարակից ճանապարհահատվածում (Կոմիտասի անվան զբոսայգու հարակից հատված)՝ յուրաքանչյուր ուղղությամբ 1 արագաչափ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:

Երևան քաղաքի Սարալաջի փողոցում, Մայր Հայաստան հուշարձանի հարևանությամբ գործող արագաչափ սարքը կարձանագրի երկու ուղղություններով երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստերը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:

Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 75 հասցեի հարակից տարածքում տեղադրված արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 55 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ցուցադրել ավելի
Back to top button