Հասարակություն

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ  հունվարի  18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի,
Աշտարակի, Եղվարդի, Աբովյանի, Արարատի և Եղեգնաձորի  տարածաշրջանների
ավտոճանապարհներին մառախուղ է:

Վարդենյաց  լեռնանցքում  տեղ — տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են
աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց
են:

Ցուցադրել ավելի
Back to top button