Միջազգային
Երկրաշարժ՝ Իտալիայում


Իտալիայում մեկ ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է The Daily Mail-ը: Երրորդ ցնցումը՝ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել Հռոմից 106 կիլոմետր հյուսիս-արևելք: Այդ մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկու նախկին երկրաշարժերը եղել են 5,6 և 5,3 մագնիտուդ ուժգնության:
Զոհերի և վիրավորների մասին դեռ չի հաղորդվում:
Հաղորդվում է, որ Հռոմում տարհանվել են մետրոյի ուղևորները, ինչպես նաև՝ մի քանի դպրոց: