Քաղաքական

Արա Այվազյանը համատեղության կարգով դեսպան կլինի ևս երկու երկրում

ՀՀ նախագահի հրամանագրերով Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել ևս երկու երկրում:

ՀՀ նախագահի պաշտոնական էջում դրված հրամանագրերից առաջինում մասնավորապես ասված է. «Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)»:

Երկրորդ հրամանագրում  նշված է. «Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)»:

Ցուցադրել ավելի
Back to top button