Հասարակություն

Աշխատատեղերի ստեղծումը կկասեցնի արտագաղթը, համոզված է Շիրակի մարզպետը

Շիրակի մարզում և մասնավորապես մարզկենտրոն Գյումրիում բիզնես նախաձեռնությունները պատշաճ կերպով թղթին հանձնելու ու կառավարություն ներկայացնելու միտումն ուժեղացավ հատկապես դեկտեմբերի 7-ին` Վարչապետ Կարեն Կարապետյանի այցից հետո, արդեն վարչապետի սեղանին ու քննարկված նախագծերից են Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը, ինչի համաձայն, պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում: Մի շարք ծրագրեր էլ մարզպետարան ներկայացրածներից են քննարկել, Շիրակի մարզպետն է պատմում:

Վարչապետի հավանությանն են արժանացել հատկապես, Ձմեռային տուրիզմի, Էներգախնայողության և անվտանգության հետ կպված ՙխելացի տուն՚ ծրագիրը, ջերմոցային տնտեսության, անասնակերի և ալյուրի արտադրության, հնդկացորենի և կտավատի ցանքերի հետ կապված ծրագրերը: Որոշ ծրագրերի վերաբերյալ էլ մարզպետն է հանձնարարական ստացել:

ՙԵթե մեկ , երկու ծրագիր կյանքի կոչվի լրացուցիչ խթան կհանդիսանա գործարարներին նոր ծրագրեր ներկայացնելու և իրենց ներդրումների արդյունավետությունը հենց Շիրակի մարզում տեսնելու՚,-  վստահեցնում  է Հովսեփ Սիմոնյանը, ավելացնելով որ ոչ մի սուբյեկտիվ գործոն խոչընդոտ չի հանդիսանալու ներդրողների համար, անձամբ է վերահսկելու:

Աշխատատեղերի ստեղծումը գործազրկության բարձր մակարդակ ունեցող մարզում կլուծի ե՛ւ աշխատատեղերի, ե՛ւ սոցիալական խնդիրները, կկասեցնի արտագաղթը: Նպաստառուից նպաստ ստեղծողի հոգեբանություն պետք է սերմանենք մեր ժողովրդի մեջ, համոզված է Շիրակի մարզպետը,  որովհետև հիմանականում մարզից արտագաղթում են նրանք, ովքեր ունակ են աշխատատեղեր ստեղծելու կամ աշխատելու, և մնում են միայն թոշակառուներն ու նպաստառուները:

Թե երբ կյանքի կկոչվեն արդեն հավանության արժանացած ծրագրերը Հովսեփ Սիմոնյանը դեռ չգիտի, բայց վստահ է, նոր գաղափարներ ու ծրագրեր ներկայացնող գործարարներ դեռ շատ կլինեն:

Ցուցադրել ավելի
Back to top button