Միջազգային
Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած անձը ձերբակալվել է


նկարը՝ AFP-ի
Թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են Ամանորի գիշերը Ստամբուլում հայտնի «Ռեինա» ժամանցի վայրում ահաբեկչություն իրականացրած Աբդուլգադիր Մաշարիպովին, գրում է BBC-ն:
Ստամբուլի Էսենուրթի շրջանում հայտնաբերված ազգությամբ ուզբեկ Մաշարիպովի հետ է եղել նաև նրա 4-ամյա տղան: Նշվում է, որ ահաբեկիչը ոստիկանական գործողության ընթացքում դիմադրություն է ցույց տվել ոստիկանության հատուկջոկատայիններին:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված տղամարդը ներխուժել էր Ստամբուլի «Ռեինա» գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին:
Զինված հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ։