Հասարակություն

Որտեղ փնտրել փոքր Էյնշտեյններին


Կա՞ն այսօր արդյոք էյնշտեյններ: Իլինոյսի համալսարանին կից խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի տնօրեն Նաիրա Հովակիմյանն ասում է՝ «Էնշտեյներ չկան, քանի որ դարն այսօր Բիլ Գեյթսերինն է ու Սթիվ Ջոբսերինը, ովքեր կարողացան եւ կարողանում են գիտությունը ներդնել տեխնոլոգիանների մեջ»: Գիտություն եւ տեխնոլգիա, հայ եւ ամերիկացի Բիլ Գեյթսներ, ուսուցման ու մոտեցման տարբերություններ: Հասմիկ Մարտիրոսյանն է փորձել գտնել եւ հասկանալ այն բանաձեւը, որը երեխաներին կուղղի դեպի գիտություն:

Նաիրա Հովակիմյանը ղեկավարում է Իլինոյսի համալսարանին կից խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիան: Այս պահին խմբում հայեր չկան, սակայն ամերիկահայեր եղել են:  «ՀՀ-ից ցանկացողների պատրաստ եմ սիրով լսել եւ սովորեցնել, սակայն առ այսօր դիմումներ չեմ ստացել՝ այստեղ սովորելու, կրթվելու եւ մասնագիտանալու համար», -ասում է Իլինոյսի համալսարանի լաբորատորիայի ղեկավարը։

Նրան Հայաստանում քչերն են ճանաչում, քանի որ, ըստ Հովակիմյանի,  մասնագիտության նկատմամբ է քիչ հետաքրքրվածությունը: ԱՄՆ-ն այսօր համակարգված մոտեցում եւ հստակ ռազմավարություն ունի 3 տարեկանից մինչեւ բուհական տարիք ունեցողների համար մասնագիտական կողմնորոշում ցուցաբերելու հարցում, անգամ ծերերին է ընդգրկում գիտական փորձերի զարգացման մեջ: Մրցակցային դաշտն այնքան մեծ ու լայն է, որ տարբեր մասնագիտական շրջանակներ երեխաների հետ աշխատելով՝ նրանց կողմնորոշում են դեպի այդ բնագավառ, առանց բարդ ալգորիթամական ու մաթեմատիկական խնդիրների լուծումներ պարատադրելով, այլ մտքերի փոխանակման ու լաբորատոր փորձեր միջոցով,

Պարզվում է Հայաստանում էլ կան շատ փոքրիկ գիտունկներ։ Նրանց փնտրող «Փոքրիկ Էչնշտյն» հիմնադրամի տնօրեն Մարինա Գրիգորյանը:

նույնպես կարծում է, որ երեխային վաղ տարիքից սկսած պետք է մատչելի ու հասկանալի լեզվով պատմել բնական գիտությունների մասին։ Ինչո՞ւ են դպրոցականները հիմնականում դժվարանում բնագիտական առարկաներից՝ հարցին Մարինան պատասխանում է՝ բարդ եւ անհասկանալի սովորեցնելու պատճառով: «Երեխանների մեջ պետք է սեր սերմնել գիտության նկատմամբ եւ մշտապես հիշեցնել, որ նրանք բոլորը տաղանդավոր են», ասում է եւ ներկայացնում, թե ինչպես են շոու ծրագրերի միջոցով երեխաներին քիմիա, ֆիզիկա սովորեցնում:

 

Ի դեպ, «Քվանտ» վարժարանի սան 14- ամյա Էռնեստ Թերջյանը, ով նույնպես զգացել է մատչելի լեզվով քիմիա, ֆիզիկա բացատրելու պահանջը, մշակել է «Լոգոմիկրո» անունը կրող ծրագիր։ Այն անգամ ներկայացրել է ՀՀ նախագահին:

Վերադառնալով Իլինոյսի համալսարանին կից խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի ղեկավար Նաիրա Հովակիմյանի մոտեցումներին, առաջին անգամ է, որ  պատմական հնարավորություն է ընձեռվել մաքուր գիտական արդյունքները ներդնել տեխնոլոգիաններում։ Նման բան չի եղել 20-րդ դարում՝ ասում է։ 15- ամյա Դավիթ Թորգոմյանը եւս մտածում է գիտական արդյունքները տեխնոլոգիաներում կիրառելու ուղղությամբ ու մանկական երազանքներն իրականացնելու իր տեսլականն ունի:

Դպրոցական զրուցակիցսներս մեծ հույսեր են կապում Հայաստանում տեխնոլոգաիների զարգացման հետ՝ նշելով, որ սա այն ոլորտն է, որով աշակերտները, անկախ տարիքից, կարող  են զբաղվել, ինչն էլ կօգնի հետագայում մասնագիտական կողմնորոշման հարցում:

Ցուցադրել ավելի
Back to top button