Քաղաքական

Ղարաբաղյան խնդիրը լուծման ուժային տարբերակ չունի.Լավրով

Ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳնախարար Սերգեյ Լավրովն այսօր անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանն ու հստակեցրեց, որ ղարաբաղյան խնդիրը լուծման ուժային տարբերակ չունի եւ ափսոսանք հայտնեց, որ  մինչ օրս հետաքննության մեխանիզմների ներդրումն իրագործված չէ:

Հիշատակելով  հակամարտության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեռ 90- ականների սկզբին ընդունած որոշումները, նա հստակեցրեց, որ  հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի

«Այն բանից հետո, երբ ՌԴ միջնորդությամբ   կրակի դադարեցում  տեղի ունեցավ ուժի մեջ է այն պահանջը, ըստ որի, նախատեսվում է իր ձևակերպմամբ գրավյալ  տարածքների ազատում՝ ուժի չկիրառման պայմաններում  և ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման պայմաններում»:

Սա ամրագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կողմից, ինչպես նաև այն հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից։ Հակամարտության խաղաղ կարգավորումը երկիմաստ չէ՝ շեշտեց Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ ու դա բացառապես Ադրեջանի ներքին գործը չէՙ, ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան նշեց Լավրովը: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այս ձևակերպումը հատուկ ուշադրության արժանացրեց.

Անդրադառնալով  2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններին  ՌԴ ԱԳ նախարարն ասաց, թե  Ռուսաստանը որոշիչ դեր է ունեցել  արյունահեղության դադարեցման հարցում:

Հիշատակելով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները՝ Լավրովը  ափսոսանք հայտնեց, որ մինչ օրս Ղարաբաղում հետաքննության մեխանիզմների ներդրումն իրագործված չէ:

«Համաձայնություն ձեռք բերվեց  հետաքննման մեխանիզմների ներդրման ու  ԵԱՀԿ դիտորդների թիվի ավելացման հարցում: Ցավոք, նման տարրական անհրաժեշտությունը` դեպքերի հետաքննումը և դիտորդների թվի ավելացումը, հնարավոր չէ  կյանքի կոչել, քանի որ առայժմ բացակայում է ԵԱՀԿ կոնսենսուսը», շեշտեց Լավրովը:

2016 թվականի դեկտեմբերին Մինսկի ոստիկանությունը ձերբակալել էր  ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ Արցախ այցելելու, ինչպես նաեւ Ադրբեջան այցից հետո այս երկրի մասին քննադատական գրառումներ կատարելու համար։ Անդրադառնալով հայ լրագրողնի այս հիշեցմանը՝  Լավրովը պարզաբանեց, որ  Ռուսաստանը դեմ է բլոգեր Լապշինի Բելառուսից Ադրբեջան արտահանձնմանը։

«Մենք դեմ ենք լրագրողի կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն տարածք այցելության քրեականացմանը»,-  նշեց ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, բացի դա

«Դեմ ենք նաև, որ այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիները էքստրադիցիայի ենթարկվեն  մի երրորդ երկիր: Մենք հյուպատոսի միջոցով կապվել ենք Լապշինի հետ: Գիտենք, որ նա միաժամանակ նաև Իսրայելի քաղաքացի է և իսրայելցի դիվանագետները ևս նրա հետ կապի մեջ են եղել: Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները այս իրադրությունը կարգավորելուհամար` ամբողջությամբ հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները», -պարզաբանեց Սերգեյ Լավրովը:

Ի դեպ՝ հիշեցնեմ, որ նախօրեին Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ տեղի էր ունեցել բողոքի ցույց՝ ի պաշտպանության Լապշինի։

Ցուցադրել ավելի
Back to top button