ԿարևորՍպորտ

Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ Պրեմիեր լիգայի մեծագույններից մեկը․Ջեյմի Կարագեր

Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ, «Sky Sports»-ի փորձագետ Ջեյմի Կարագերը հավատում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ Պրեմիեր լիգայի մեծագույններից մեկը:

«Մխիթարյանի խփած կարիճ հարվածով գոլն անհավատալի որակի էր: Այդ գերազանց գոլով նա ցուցադրեց բոլորին Պրեմիեր լիգայում, թե իրենից ինչ է ներկայացնում: Այդ գոլը ցուցադրում է, որ նա արդեն այստեղ է և պատրաստ է:

Առաջիկա տարիներին կասենք, որ հենց այդ գոլով սկսվեց Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու Միկիի ճանապարհը»,- ասել է Կարագերը:

աղբյուր՝ armsport.am

Ցուցադրել ավելի
Back to top button