Հասարակություն

Հանրապետության որոշ ճանապարհների մառախուղ եւ մերկասառույց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ Մ-2 ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհին՝ Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-ին եւ Վարդենյաց լեռնանցքի մինչեւ 7-րդ կմ-ը, Մ-6 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հ-40 ավտոճանապարհի Մալիշկա-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան եւ Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  ժամը 100.00-ի դրությամբ, ՀՀ  միջպետական եւ  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:
Ցուցադրել ավելի
Back to top button