ԿարևորՔաղաքական

Ընտրական գործընթացի տեսանկարահանման հեռանկարն առայժմ անորոշ է


Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին սպասվող  գլխավոր նորամուծություններից մեկի՝ ընտրական գործընթացի տեսանկարահանման հեռանկարն առայժմ անորոշ է: Դեռևս հայտնի չէ, թե  որ կազմակերպությունը կստանձնի տեխնիկական այդ պարտականությունը և կստանձնի արդյոք թե ոչ: Այսօր լրանում էր հայտարարված մրցույթի վերջնաժամկետը: Ամփոփելով  ներկայացված հայտերը՝ համապատասխան հանձնաժողովը պարզել է, որ ցանկություն հայտնած կազմակերպություն կա, բայց սահմանված պայմաններին ամբողջությամբ չի  բավարարում:

Այսօր ամփոփվել է այն մրցույթը, որի արդյուքում պետք է պարզ դառնար, թե մասնագիտացված որ կազմակերպությունն է ստանձնում առաջիկա ընտրական գործընթացի տեսանկարահնման  և ուղիղ հեռաձակման ապահովումը:  Հայտերի ամփոփոման արդյունքում պարզ է դարձել, որ հաղթող կազմակերպություն այս պահին չկա: Մեկ հայտ է ստացվել, բայց  առաջարկը  գնային պահանջներին չի բավարարում: Հանաձնաժողովի անդամներից Ավետիս Ավագյանն է մանրամասում:

«Դիմել էր մեկ կազմակրեպություն, ավելի ստույգ հայաստանյան և կանադական երկու կազմակերպություն որպես կոնսորցիում դիմել են մեկ հայտով: Առաջարկված գնային առաջարկը գերազանցում է նախահաշիվը»:

Կազմակերպությունը, մասնավորապես,  հայտում նշել է, որ աշխատանքը կիրականցնի  3 միլիոն 800 հազար եվրոյով: Հանձնաժողովը  դրանից մոտ 2 անգամ պակաս գումար է նախատեսել: Ի դեպ, այդ գումարը նախատեսվել է՝ հիմք ընդունելով միջազգային դոնոր կազմակերպությունների այն հայտարարությունը, թե պատրաստ են ֆինանսապես աջակցել ընտրական գործընթացի տեխնիկական սպասարկումն ապահովող սարքերի ձեռքբերմանն ու տեղադրմանը:

«Գումարի հարցում որոշ անորոշություններ կան միջազգային դոնորների հետ կապված: Դա էլ պետք է հստակեցվի: Կարող եմ ասել միայն, որ հայտ ներկայացրած ընկերությունը մեր նախահաշվային գումարից մոտ երկու անգամ ավելի գումար է առաջարկում»:

Կազմակերպությունը, որը հայտ է ներկայացրել առաջիկա ընտրություններին ապահովել բոլոր տեղամասերում տեսախցիկների տեղադրումը, դրանց սպասարկումը , նաև ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակումը, Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ ընկերությունն է,   հիմնադրվել է 2011-ին, գործունեությոն է ծավալում տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում:

Օրենքի պահանջով այս դեպքում մրցույթը կասեցվում է և հրավիրվում են բանակցություններ՝ հայտ ներկայացրած  ընկերության հետ՝   չհամաձայնեցված հարցերի շուրջ համաձայնություններ գտնելու համար:

«Հաջորդ քայլն այդ ընկերության հետ բանակցելն է, ինչը մենք նախաձեռնել ենք, և այդ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի օրը: Դեռ վաղ է կանխատեսումներ անելը»:

ԿԸՀ քարտողար Արմեն Սմբատյանը նույնպես չի փորձում կանխատեսումներ անել, բայց որոշակիորեն բացում է այն հնարավորթւունը, որն այս իրավիճակում կարող է ելք դառնալ:

«Հանձնաժողովի անդամները որոշակի առաջարկներ արեցին: Միգուցե փորձ կատարվի որոշ մասն իրականացնել այդ ծրագրի: Օրինակ առաջարկ եղավ տեղամասերի մի մասում այդ տեսախցիկները տեղադրել, առաջարկ եղավ միայն ընտրական տեղամասում տեղադրել»:

Հաnձնաժողովի անդամները հորդորում են չշտապել, գործընթացը վտանգված առայժմ չորակել և սպասել բանակցությունների ավարտին:

Ցուցադրել ավելի
Back to top button