Հասարակություն

Աշխատանքի են ընդունվում միայն…


Արդյոք օրենքի խախտում է, երբ գործատուն հայտարարության մեջ նշում է տարիքային սահմանափակումների մասին, և արդյոք աշխատողը կարող է բողոքարկել այս դրույթը:

 

Պահանջվում են բարետես արտաքինով 18-25 տարեկան աշխատողներ։ Լավագույն դեպքում կարող է պահանջվել մինչեւ 35 տարեկան աշխատող. նման հայտարարությունների մենք կարող ենք հանդիպել ամենուր։ Երևանաբնակ 47- ամյա  Ասյա Պողոսյանը տևական ժամանակ է աշխատանք է փնտրում ու չի գտնում: Նրան միշտ մերժել են տարբեր պատճառաբանություններով: Իսկ ահա վերջին անգամ էլ պատասխանել  են՝ գնացեք՝ կզանգահարենք:

Տիկին Ասյան ցանկանում է աշխատել սպասարկման ոլորտում, բայց  ասում է, որ  դժվար կարողանա գործ ճարել, քանի որ հիմնականում գործատուն իրեն աշխատանքի չի ընդունում  զուտ տարիքից ելնելով:

Տիկին Ասյան միակը չէ, որ աշխատանքի տեղավորման հարցում բախվել է տարիքային սահմանափակման խտրականության հետ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանն ասում է, որ նախարարությունը ստանում է նման ահազանգեր, սակայն որևէ գործառույթ չունի գործատուին հարկադրելու, որպեսզի նա տվյալ աշխատողին ընդունի աշխատանքի, քանի որ դա աշխատանքային օրենսգրքի խախտում կլինի։ Իսկ արդյո՞ք օրենսդրության խախտում չէ,  որ գործատուն տալիս  է խտրական հայտարություն:

Այս դեպքում էլ կարևոր չէ  գործատուն մասնավոր հատվածն է  ներկայացնում, թե պետական. Թադևոս Ավետիսյանն  ասում է, որ չունեն վիճակագրություն՝ թե տարիքային սահմանափակման հետ կապված քանի մարդ է դիմել դատարան:

«Այնուամենայիվ, վերջնական որոշումը կայացնում գործատուն ու գործնականում բավականին բարդ է ապացուցել, որ գործատուն աշխատանք չի  տվել զուտ տարիքից ելնելով»,- ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button