Հասարակություն

Աշխատանքային փորձ, բայց ոչ ստաժ. պարզաբանում է իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը


2017թ. հունվարի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց  Ազգային ժողովի ընդունած «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր ՀՀ օրենքը, որով օրենսդրական կարգավորումներ են նախատեսվել կամավորների համար: Այս օրենքին երկար էին սպասում ոչ միայն ՀԿ-ները, այլև կամավորները: Առաջարկվող փոփոխություններով ստեղծվել են ՀԿ-ների կամավորների օրինական աշխատանքի, ինչպես նաև նրանց և ՀԿ-ների շահառուների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ:

 

Չնայած իր երիտասարդ տարիքին՝  Սևակ Հակոբյանը կամավոր լինելու արդեն բավականին մեծ փորձ ունի: Կամավորական գործունեությունը սկսել է դեռ ուսանողական տարիներից:

Թեև կամավորականությունը մշտապես եղել և մնում է քաղաքացիական ակտիվության հիմնական տարրերից մեկը, կամավորների աշխատանքի ընթացքում առաջացող հարաբերությունները ՀՀ օրենսդրությամբ թերի էին կարգավորված, ինչը խոչնդոտում էր մասնավորապես ՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերում օրինական հիմունքներով կամավորների ներգրավմանը:  «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր ՀՀ օրենքով սակայն կամավորների գործունեությունն այսուհետ  կարգավորվում է նաև օրենսդրորեն, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան  Հերիքնազ Տիգրանյանը:

Առաջարկվող փոփոխություններով ստեղծվել են ՀԿ-ների կամավորների օրինական աշխատանքի, ինչպես նաև նրանց և ՀԿ-ների շահառուների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ: Օրենքի ընդունմանը շատ էին սպասում հատկապես Սևակ Հակոբյանն ու բոլոր մյուս կամավորները:

Աշխատանքային փորձ, բայց ոչ ստաժ՝ պարզաբանում է իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը:

Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համաձայնություն է կամավորի և կազմակերպության միջև, որի հիման վրա կամավորն իր կամքով, առանց վարձատրության և որոշակի ժամկետով իրականացնում է կամավոր աշխատանք, իսկ կազմակերպությունը ապահովում է կամավոր աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ:

Ցուցադրել ավելի
Back to top button