Քաղաքական

Փետրվարի 20-ին Ասկերանում պատգամավոր են ընտրելու

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Փետրվարի 20-ին Արցախի Ասկերանի շրջանի բնակավայրերի մեծ մասում Ազգային ժողովի պատգամավոր են ընտրելու: Հինգերորդ ընտրատարածքի մանդատը ազատ է մնացել Վիտալի Բալասանյանի  ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելուց հետո: Ազատ մնացած մանդատի հավակնորդներից մեկը Վիտալի Բալասանյանի եղբայրն է:

Այսօր Ասկերանի ընտրատարածքային հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահ Կարեն Միրզոյանի խոսքով՝ թեկնածու է գրանցել երկու ինքնաառաջադրված քաղաքացիների:

Ըստ ներկայացված փաստաթղթերի երկու թեկնածուներն էլ անկուսակցական են: Վիլեն Սաֆարյանը զինվորականի ճանապարհ է անցել,  Վաչիկ  Բալասանյանը ԼՂՀ  անցած տարվա նոյեմբերին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Վիտալի Բալասանյանի եղբայրն է, Ասկերանի նախկին քաղքապետերից մեկը:

Նշեմ, որ ԼՂՀ հինգերորդ ընտարտածքի ԱԺ մեծամասնական մանդատը թափուր է մնացել հենց Վիտալի Բալասանյանի նշանակումից հետո: 2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա էր ընտրվել այդ ընտրատարածքում Խորհրդարանում «Շարժում-88»  ոչ իշխանական խմբակցության անդամ էր: «Շարժում-88» այժմ ընդամենը երկու համամասնական մանդատ ունի:

Ցուցադրել ավելի
Back to top button