Տնտեսական

Վարչապետը ներդրեց հաշվետվողականության ինստիտուտը՝ ասում է տնտեսագետը

«Կարեն Կարապետյանի՝ կառավարության  գործունեության 100 օրվան նվիրված ամփոփիչ ասուլիսն ու դրան մանրամասնորեն  նախապատրաստվելը (սլայդեր, գրքույկներ) հասարակության առջև  հաշվետվողականության ինստիտուտի ներդրում էր»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տնտեսագետ, «Այլընտրանք»   հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանն ու նշել,  որ ինքն անձամբ շատ է  վստահում   ՀՀ վարչապետին, դա  PR-ակցիա չի դիտարկում:

«Իր բաց աշխատաոճը խոսում է նրա մասին, որ ՀՀ վարչապետը հասարակության, ներառյալ՝ ԶԼՄ-ների աջակցության կարիքն ունի: «Ես դրվատանքով  եմ վերաբերում  վարչապետի ասուլիսին, որովհետև դա, այո , հաշվետվողականության ինստիտուտի կարևորագույն  դրսևորում է: Այսպես պետք է աշխատեն բոլորը՝ և նախարարները, և փոխնախարարները, և բոլոր չինովնիկները: Եթե իրենց չեն արդարացնում, և եթե ինչպես հռչակվել է կառավարության կողմից հանրությանը չեն ծառայեցվում այդ կառույցների աշխատանքը, ապա  պետք է դրանք փակվեն: Իրենք պետք է կարողանան ինչ -որ չափով նպաստել տնտեսության զարգացմանը»,- ասել է  տնտեսագետ, «Այլընտրանք»   հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button