Հասարակություն

Վաճառվող սննդի որակը՝ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում


Սննդամթերքի անվտանգության ոլորտում  ինչպես միշտ պետական ու մասնավոր կառույցների կարծիքները չեն համընկնում: Երկուսն էլ, սակայն, առանձին-առանձին նախատոնական ու հետտոնական շուկաներն են ուսումնասիրել, հայտնաբերել խախտումներ հատկապես  կաթնամթերքի, ալյուրի ու կրեմային  հրուշակեղենի շուկաներում: Խախտումներն  ավելի շատ փոքր, բակային  խանութներում են հայտնաբերել, չնայած առևտրի մեծ կետերն էլ անմասն  չեն մնացել դրանցից:

Ամանորին հատկապես առօրյայում ընդհանրապես բոլոր կառավարությունների, պատկան մարմինների ուշադրության կենտրոնում սպառողին անվտանգ սնունդ ապահովելու հարցն է նաև:  Հիշեցնենք, կառավարության որոշմամբ՝ տեսչական բոլոր ստուգումները սահմանափակված են: Ավելին՝ որդեգրվել է՝ տեսուչը պետք է դառնա տնտեսվարողի ընկերը  սկզբունքը: Ռիսկային համարվում են հատկապես առևտրի փոքր կետերը: Նմանատիպ մի վայրում այսօր դժվարությամբ, սակայն զրուցեցի խանութի տիրոջ հետ, ով նաև վաճառողն էր:

Սպառողների իրավունքների պաշտպանները փաստում են՝  գնորդներն ավելի ուշադիր են դարձել հատկապես սննդամթերք գնելիս, դրա մասին փաստում են նաև իրենք՝ գնորդները, նրանք հիմնականում մսամթերքի ու կաթնամթերքի ժամկետներին են ուշադրություն դարձնում:

Սննդամթերքի որակը վերահսկող մարմին ունենք՝ ՍԱՊԾ- ը, որը  վստահեցնում է՝ նախատոնական ու հետտոնական տոներին մեծ ու փոքր խանութներում աչալրջորեն հետևել են վաճառվող սննդի որակին: Գիտեն՝ շատ հաճախ հատկապես նախատոնական օրերին առևտրի կետերը ձեռք են բերում մեծ քանակությամբ սննդամթերք ու չեն կարողանում ապահովել դրանց պատշաճ պահպանումը, հետտոնական օրերին էլ  ռիսկային են ժամկետանց ապրանքների առումով։ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյան:

Պաշտոնյայի փոխանցմամբ,  հնարավորության սահմաններում ավելի շատ են փորձել վերահսկողություն  իրականցնել, ժամկետանց սնունդը հանվել է վաճառքից, կազմվել են համապատասխան արձանագրություններ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող»  կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն է զրուցակիցս, ով, ի դեպ, ՍԱՊԾ նախկին աշխատակից է, այստեղ է, որ պետական ու մասնավոր հատվածի կարծիքները բախվում են:

Պիպոյանն անդրադառնում է Խորենացի փողոցում, իսկ որ ավելի հայտնի է Գումի մսի շուկայում տիրող իրավիճակին, նշում, որ այս տարի պատկերն ավելի վատ էր, քան՝ նախորդ տարիներին:

Խնդրի շուրջ  ՍԱՊԾ-ն էլ ունի իր պատասխանը՝ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի տեղեկացմամբ, երկու ամսվա ընթացքում  ավելի քան ութ անգամ հանդիպել են սեփականատերերի ու վարձակալների հետ, նրանց առջև հստակ պարտավորություններ են դրվել՝ «իրականացնել շինարարական աշխատանքներ, միսը բաց տարածքից տեղափոխել փակ տարածք, անպայման ունենալ սառնարան, տաք և սառը ջուր, ապահովել  սանիտարահիգիենիկ տարրական պայմաններ»:

Աշխատանքները սկսվել են, միայն թե հստակ չէ, թե դրանք երբ կավարտվեն:

Ցուցադրել ավելի
Back to top button