Վերլուծական

Ռուս-թուրքական զգուշավոր մերձեցո՞ւմ, թե՞ լիարժեք դաշինք


ՌԴ ու Թուրքիան դեմ հանդիման են կանգնած բրեգզիտից հետո ձևավորված երկատված Եվրոպայի առջև, տարաձայնություններ կան նաև բազմաթիվ այլ հարցերում, սակայն երկու երկրների արտաքին քաղաքականությունները բնորոշվում են իբրև հավակնոտ: Վերլուծելով ռուս-թուրքական հարաբերությունները թուրքագետները հիմքում տեսնում են սիրական խնդիրը: Մինչև ուր կարող է հասնել այդ մտերմությունը:

 

Ռուս- թուրքական հարաբերությունների ջերմացումը հարաբերությունների լիակատար վերականգնում չէ, այլ շատ զգուշավոր մտերմություն՝ համոզված է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի վարչության վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ում դիտարկմամբ՝ այս երկու երկրները բազմաթիվ հակասություններ ունեն, մասնավորապես ՝ ղարաբաղյան խնդրում  ու քրդական հարցում:  Սիրիական խնդրում Ռուսաստանը սակայն կարողացավ 180 աստիճան փոխել Թուրքիայի դիրքորոշումը.

«ՌԴ-ն կարողացավ հասկացնել Թուրքիային, որ առանց ՌԴ անհնար է սիրական ճգնաժամի հանգուցալուծում»:

Էրդողանն այսօր լուսանցքից դուրս վիճակում է հայտնվել ներքաղաքական հարցերում և սահմանադրական փոփոխություններով փորձում է միանձնյա ղեկավարում ստանձնել։ Փոփոխություններով նախատեսվում է ԱԺ պատգամավորների թիվը 550-ից դարձնել 600՝ պատճառաբանելով բնակչության թվաքանակի ավելացումը, իջեցրել է ընտրողների տարիքային շեմը՝ 25-ից դարձնելով 18՝ մտածելով, թե երիտասարդությունն ավելի հակված է կլինի Էրդողանի շահերին ծառայել: Փորձում է վերացնել  ռազմական դատարանները:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանն էլ ռուս թուրքական հարաբերությունները դիտարկեց ինքնաթիռի խոցումից հետո ստեղծված իրավիճակի վերլուծությամբ: Այդ միջադեպը լուրջ հարված հասցրեց Թուրքիայի զբոսաշրջությանը, ինչն էլ  Էրդողանին ստիպեց, ըստ թուրքագետի, մասնակի ներողություն խնդրել Մոսկվայից: Սակայն ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման գլխավոր պատճառը թուրք-սիրական հատվածում քրդերի ակտիվության կանխումն էր.

«Թուրքիան դեմ կառներ քրդական պատնեշին»:

Ռուսաստանի համար էլ կարևոր էր «Թուրքական հոսք» գազամուղի ծրագրի իրագործումը: Բացի դա, ըստ թուրքագետի, այդ երկու երկրներն  էլ տառապում են  կայսերապաշտական մոլուցքով և ուզում են ցույց տալ, որ ԱՄՆ այս տարածաշրջանում անելիք չունի: Սակայն մի նկատառում թուրքագետներին մտորելու տեղիք է տալիս: Եթե Մոսկվան ու Անկարան կարողանան  համաձայնության հասնել սիրիական խնդրում, հերթը կհասնի նաև Հարավային Կովկասին:

Այս հարցում Իրանն էլ, բնականաբար, ասելիք ունի՝ նկատում է Հայկ Գաբրիելյանը:

Իրանի համար ղարաբաղյան խնդիրն ազգային անվտանգության հարց է, և դժվար թե  Թեհրանը համաձայնի ադրբեջանամետ որևէ լուծման, քանի որ չի ուզում  լայն սահմաններ ունենալ Ադրբեջանի հետ:

Սակայն Թուրքան այժմ փորձում է օգտագործել ՌԴ-ին՝ հնարավորինս շատ դիդիդենտներ կորզելու նպատակով:

Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ իրականում կա ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցում:

«Անխոս, այո։ Ռուսաստանը ներկա դրությամբ Աստանայում համաժողով է կազմակերպում սիրիական խնդրով, Ռուսաստանը համակարգում է մարտական գործողությունները Սիրիայի տարածքում, օրերս ստորագրվել է  համաձայնագիր գլխավոր շտաբների միջև: Այս հարաբերություններում, իհարկե, մերձեցում կա»:

Այս միությունը, իհարկե, չի նշանակում դասական դաշինք, կան տարաձայնություններ, որոնք կողմերը մի կողմ են թողել,  քանի որ  այս պահին գլխավորը հիմնական թշնամու ՝ ԻՊ դեմ պայքարի մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button