Հասարակություն

Մահացել է Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը

Մահացել է Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հաղորդմամբ, նա վախճանվել է հունվարի 14-ի երեկոյան, կյանքի 85-րդ տարում, Ավստրիայում։ Նա  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից է։

«Բազմավաստակ Մեսրոպ Սրբազանի վախճանը մեծ կորուստ է Հայոց Եկեղեցու համար։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը սգում են հոգելույս Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։ Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,-գրել է Տեր Վահրամը։

Ցուցադրել ավելի
Back to top button