Տնտեսական

ԿԲ-ն արծաթե նոր հուշադրամներ է թողարկել

ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 16-ից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Շուշիի ազատագրման 25-ամյակ» ոսկե, «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Համո Բեկնազարյան-125», «Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» արծաթե հուշադրամները, տեղեկացնում էԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հովհաննես Այվազովսկի-200 հուշադրամի դիմերեսին պատկերված է Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավից դրվագ: Դարձերես՝ Հովհանես Այվազովսկու դիմապատկերը: Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը 10.000 դրամ, մետաղը և հարգը ոսկի 9000, քաշը 8,6 գ: Տպաքանակը՝ 1000 հատ:

Ալեքսանդր Մանթաշյան-175 հուշադրամի դիմերեսին պատկերված է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես՝ Երևան քաղաքում կանգնեցված Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանը և Մանթաշյանի ստորագրությունը:

Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը՝ 10. 000 դրամ: Մետաղը և հարգը՝ ոսկի 9000, տպաքանակը 1000 հատ:

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ հուշադրամի դիմերես՝ ՀՀ զինանշանը: Դարձերես՝ ՀՀ պետական պարգևներից մեկը՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը, ՀՀ զինված ուժերի զինանշանը:

Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը՝ 10. 000 դրամ: Մետաղը և հարգը՝ ոսկի 9000, տպաքանակը 500 հատ:

Շուշիի ազատագրման 25-ամյակ հուշադրամի դիմերես՝ Շուշի քաղաքի զինանշանը: Դարձերես՝ Արցախի Հանրապետության զինանշանը և պետական պարգևներից մեկը՝ «Մարտական խաչ» շքանշանը:

Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես): Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը՝ 10.000 դրամ, մետաղը և հարգը ոսկի 9000, տպաքանակը 500 հատ:

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Դարձերես՝ ՀՀ պետական պարգևներից մեկը՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը, ՀՀ զինված ուժերի զինանշանը:

Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը՝ 1000 դրամ, տպաքանակը՝ 500 հատ:

Համո Բեկնազարյան-125 հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Պեպո» ֆիլմի պաստառից և կինոժապավեն: Դարձերես՝ Համո Բեկնազարյանի դիմապատկերը և տեսախցիկ: Էսքիզների հեղինակ՝ Սուսաննա Պետրոսյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը՝ 1000 դրամ, տպաքանակը՝ 500 հատ:

Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակի հուշադրամի դիմերես՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության զինանշանը, Վենետիկ քաղաքի խորհրդանիշը՝ առյուծի տեսքով և Սբ Ղազար կղզու պատկերը՝ հայերեն և իտալերեն մակագրություններով: Դարձերես՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության վանքի աշտարակը և Մխիթար Սեբաստացու արձանը: Ֆոնին՝ վանքի մուտքի ապակենախշն է: Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը 1000 դրամ, տպաքանակը 500 հատ

ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15 հուշադրամի դիմերես՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների դրոշների ոճավորված պատկերները: Դարձերես՝ ՀԱՊ և ՀԱՊԿ տարեդարձերի նշումով պատկերանիշը: Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան (դիմերես) և Դավիթ Դովլաթյան (դարձերես): Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը 1000 դրամ, տպաքանակը 200 հատ:

Ցուցադրել ավելի
Back to top button