Քաղաքական

Կարապետյանը «լոնգ թայմի» համար նախագծված ճանապարհ ունի անցնելու. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը՝ եթե փաստաթղթերը չհապատասխանեն, ինքը չի լինի ՀՀԿ-ի ցուցակում, ասել է, որ դա լուրջ փիար քայլ է ՀՀԿ-ի համար:

«Սա մի  կողմից ցույց է տալիս, որ Կարապետյանը  «լոնգ թայմի» համար նախագծված ճանապարհ ունի անցնելու, և զուտ ընտրական գործընթացի համար չէ»,- ասել է նա՝ անդրադառնալով Կարապետյանի մեկ այլ հայտարարությանը, թե իրեն ապահով է զգում օլիգարխների կողքին:

«Սա ավելի շատ մեսիջ էր, որ ինքը կաշկանդված չէ օլիգարխների հետ կապերից և ազատություն ունի և առանձնապես լուրջ հաշվի չի նստում այդ օլիգարխիկ խմբավորումների շահերի հետ»,- նշել թ Հակոբյանը:

Աղբյուր՝ yerkir.am

Ցուցադրել ավելի
Back to top button