Հասարակություն

Արցախի ՈՒՀԱ թիմի ելույթը՝ Բաքվի հերթական հիստերիայի պատճառ


Ստեփանակերտի «Աղ ու հացով» թիմը  մասնակցել է  հունվարի 12-23-ը Սոչիում  անցկացվող  Ուրախների եւ հնարամիտների ակումբի 28-րդ փառատոնին։ Այս մասնակցությունն ուղեկցվեց քաղաքական աղմուկով, որը բարձրացրել էր Բաքուն, ըստ երեւույթին փաստը դիտելով Արցախի անկախության միջազգային ճանաչման համատեքստում։

 

Սա 1992թ  էր։ Այնպես ստացվեց, որ մեր և Բաքվի  КВН-ի թիմերը հայտնվեցին  եզրափակչում։ Այստեղ կազմակերպիչները կանգնեցին խնդրի առաջ. անցկացնե՞լ վերջին խաղը, թե՞ ոչ. Դրանք ամենալարված տարիներն էին։ Հետևաբար՝ համատեղ ջանքերով՝  որոշում կայացվեց, որ լինի ոչ թե խաղ մրցույթ, այլ շոու ծրագիր։ Դրա ընթացքում էլ  չեմպիոնի տիտղոսը շնորհվեց Երեւանի և Բաքվի թիմերին:

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում  ЕрМИ թիմի անդամ, «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն, Հայաստանի ՈւՀԱ-ի ասոցիացիայի նախագահ Կարեն Ղազարյանը ասում է, որ հայկական թիմի նպատակն էր այս շոուի ընթացքում հեռուստադիտողին ապացուցել, թե ով է իրական հաղթողը։

Օրերս Ադրբեջանը կրկին հիստերիա բարձրացրեց, սակայն այս անգամ  պատճառն արդեն Արցախի ՈւՀԱ- թիմն էր։ Ալեքսանդր Մասլյակովի հրավերն ստանալուց հետո արցախյան թիմն այն հրապարկեց ֆեյսբուքյան էջում եւ ադրբեջանական լրատվամիջոցներում հիստերիայի նոր ալիք բարձրացավ։

Սկսվեցին բողոքներ փառատոնի կազմակերպիչներին, ճնշումներ երկրի արտգործնախարարության մակարդակով, անգամ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը պաշտոնապես հայտարարեց,  որ ՈւՀԱ միջազգային միությունը և «ԱՄիԿ» ստեղծագործական միավորումը ոչ բարեկամական քայլեր են իրականացնում Ադրբեջանի նկատմամբ` հրավիրելով արցախյան թիմին։

Բայց այդ ամբողջ աղմուկը հօդս ցնդեց, քանի որ հունվարի 12 ին Սոչիում անցկացվող փառատոնին ելույթով հանադես եկավ Ստեփանակերտի «Աղ ու հացով» թիմը։ «Ռադիոլուրը» կապ հաստատեց  թիմի տղաների հետ, ովքեր այս պահին գտնվում են  Սոչիում։ Իհարկե՝ կար հոգեբանական ճնշում, բայց դա չխանգարեց  մեր  տղաներին, նրանք բեմում իրենց  շատ վստահ են զգում՝ Սոչիից փոխանցում է թիմի անդամ Գեորգի Ավետիսյանը:

Նշենք, որ Արցախի ՈՒՀԱ (Ուրախների և հնարամիտների) «Աղ ու հացով» թիմը ստեղծվել է 2014 թվականի հոկտեմբերին, գրանցվել է ՈՒՀԱ միջազգային փառատոնի ցանկում, մասնակցել Կովկասյան լիգայի փառատոնին` Ստավրոպոլում և մտել մեկ քառորդ, ապա` կիսաեզրափակիչ:

Առաջին անգամ Արցախ անունն ՈւՀԱ-ում շեշտվեց 2004թ.-ին` Պիտերի գավաթի առաջնությունում: Այն ժամանակ ստեղծվել էր համատեղ թիմ, որը կոչվում էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հավաքական։ Տիգրան Գասպարյանն ասում է, որ  այս փառատոնին իրենց մասին շատ ավելի խոսեցին, ու այն  յուրահատուկ PR եղավ։

Սակայն  Ադրբեջանում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր Ադրբեջանի ԱԳՆ- ն բողոքի նոտա  է հղել Ռուսատանի ԱԳՆ- ից  պարզաբանում պահանջելով։

Հայաստանի ՈւՀԱ-ի ասոցիացիայի նախագահ Կարեն Ղազարյանն ասում է, որ այստեղ ոչ այնքան  Ադրբեջանի խնդիրն է, այլ՝ ՀՀ ԱԳՆ-ն պետք է համարժեք պատասխան տա:

Նշենք, որ «Ալեքսանդր Մասլյակով և կոմպանիա»-ն ադրբեջանական կողմին կոչ է արել չքաղաքականացնել փառատոնը ու հայտարարել, որ հայտարարագրված թիմն անպայման պետք է մասնակցի խաղին։

Ցուցադրել ավելի
Back to top button