Մշակույթ

Այսօր բրիտանական Բիթլզ-ի համաշխարհային օրն է


ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 2001թ.-ից հունվարի 16-ին աշխարհում նշվում է The Beatles- ի միջազգային օրը: 1957թ. այս օրը Լիվերպուլում կայացավ Cavern ակումբի բացումը, որտեղ ժամանակին իր առաջին ելույթներն է ունեցել լեգենդար խումբը։ Խումբը այդ տարվա առաջին կեսում կազմակերպեց երեք համերգային շրջագայություն Բրիտանիայում։ Չորս շաբաթ տևող շրջագայություն փետրվարին, և երկու- երեք շաբաթ մարտին և մայիս-հունիս ամիսների։ Նրանց հանրաճանաչություն ձեռք բերելուն զուգընթաց սկսվեց «Բիթլոմանիա» կոչվող երևույթը, երբ երկրպագուները գոռուն-գոչյուններով դիմավորում էին նրանց, ամենուր սիրում և կատարում նրանց երգերը։ Ինչ տվեց փոփ խումբը համաշխարհային երաժշտությանը եւ մեզ, ինչ ճաշակ ձևավորեց մեզանում և արդյոք այսօր բիթլոմաններ ունենք նաև երիտասարդ սերնդում:

 

Հունվարի 16-ը աշխարհահռչակ բրիտանական Բիթլզ խմբի համաշխարհային օրն էր: Օրը պատահական չէր ընտրված, հենց այս օրը բրիտանական Լիվերպուլ քաղաքում բացվեց «The Cavern» ակումբը, որտեղ էլ առաջին անգամ ելույթ ունեցան Ջոն Լենոնը, Փոլ ՄըքՔարտնին եւ Ջորջ Հարիսոնը, ովքեր այդ ժամանակ չէին էլ կասկածում, որ պիտի դնեն երաժշտության նոր ուղղության սկիզբ` ազդելով համաշխարհային երգարվեստի վրա, ստեղծելով նոր ոճ ու մտածելակերպ, դառնալով ոչ միայն իրենց ժամանակի, այլեւ մեր օրերի որոշ երաժշտասերների կուռքը: Երկու տարի անց նրանց է միանում հարվածային գործիքահար Ռինգո Սթարը: Հունվարի 16-ը խորհրդանշական է խմբի համար նաեւ այն առումով, որ հենց այդ օրը «I Want To Hold Your Hand» (Ուզում եմ ձեռտքդ բռնել) երգը ամերիկյան հիթ-շքերթում զբաղեցրեց առաջին տեղը` ընդամենը 10 օրում վաճառվելով միլիոնավոր օրինակով:

Քչերին հայտնի պատմություն է. մի վաղ առավոտ Փոլ ՄըքՔարտթնին կիսաքնած գալիս է պրոդյուսեր Ջորջ Մարտինի մոտ և ասում, թե գիշերը երգ է գրել և անունը դրել «Ձվածեղ»: Երգը դուր է գալիս Մարտինին, ավելի ուշ նա երգի գործիքավորման մեջ ջութակներ է ավելացնում և փոխում վերնագիրը: Այժմ այդ երգը հայտնի է «Երեկ»՝ «yesterday» անունով:

Ի դեպ՝   The Beatles-ի ստեղծագործությունների մեծամասնությունն ստեղծել են Ջոն Լենոնն ու Փոլ ՄըքՔարթնին համատեղ։ The Beatles անդամները դադարեցրին համագործակցությունը 1970 թվականին, չնայած դեռ 1967-ին Փոլը և Ջոնը ունեին սեփական նախագծերը։ The Beatles-ի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան։ Հակառակ 13-ամյա գոյությանը՝ Բիթլզի երաժշտությունն այսօր էլ հնչում է ամենատարբեր բեմերում: Այսօր էլ շատ բիթլոմաններ խոստովանում են, որ դաստիարակվել են հենց  լեգենդար խմբի ստեղծագործությունների ներքո: Բիթլզը շատ բան  փոխեց  նաև «Ոստան Հայոց» ռոք խմբի կիթառահար Դավիթ Մուշեղյանի կյանքում: Մեծացել է Բիթլզով և այսօր էլ նախապատվությունը տալիս է հենց այդ երաժշտությանը:

Բիթլոմաններ ունենք նաև նոր սերնդում, «Ռադիոլուրի» հետ զրույցում գոհունակությամբ նկատեց Դավիթ Մուշեղյանը:

Բիթլզի ստեղծագործություններն անպակաս են նաև հայ երաժշտի երգացանկից եւ իր ամենասիրելի ստեղծագործությունից մեկ հատված էլ կատարեց «Ռադիոլուրի» ունկնդիրների համար:

Բիթլզը միայն երաժշտության մեջ չէր, որ հեղաշրջում առաջացրեց: Այն  նաև երիտասարդների հոգիներում և ուղեղներում հեղաշրջում կատարեց՝ նկատում է Հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների բաժնի ղեկավար Ալիսա Քալանթարյանը:

Ալիսա Քալանթարյանն ուրախ է, որ Բիթլզ այսօր էլ են լսում: Վստահ է, որ ցանկացած երաժիշտ իր առաջին քայլերն անելիս օգտվում է հատկապես այս խմբից: Կան այսօր նման խմբեր, ինչպիսին Բիթլզն էր ժամանակին, հարցիս, Ալիսա Քալանթարյանը վստահաբար պատասխանեց, որ Բիթլզը մի երևույթ էր, որը երբեք չի կրկնվի:

Ցուցադրել ավելի
Back to top button