Հասարակություն

Ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղվարդի, Բաղրամյանի տարածաշրջանների և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է,
տեսանելիությունը՝ 50 -100մ:

Վարդենյաց և Սպիտակի լեռնանցքներում տեղ — տեղ մերկասառույց է, որտեղ
կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Ցուցադրել ավելի
Back to top button