ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Ընտրական բարեփոխման գործընթացը եղել է բաց և համապարփակ

Հայաստանում ընտրական բարեփոխումն իրականացվել է լայնամասշտաբ հանրային քննարկումների և լայնածավալ քաղաքական աջակցության պայմաններում…  «բարեփոխման գործընթացը եղել է բաց և համապարփակ, փոփոխությունները հավանության են արժանացել իշխող և  ընդդիմադիր պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից»՝ նշված է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների հարցերով գրասենյակի/ ԺՀՄԻԳ- ի հրապարակած զեկույցում։

Ապրիլի 2- ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ ԺՀՄԻԳ- ը կարիքների գնահատում է կատարել եւ դրա մասին ներկայացված զեկույցում ըստ բաժինների ներկայացրել գործընթացի դրական կողմերը, գրանցված առաջընթացը։

Զեկույցը նշում է, որ ընտրական նոր օրենսգրքում հաշվի են առնվել նաեւ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախկինում ներկայացրած մի շարք առաջարկություններ։

Ընտրական նոր օրենսգիրքը նախատեսում է մի շարք նորամուծություններ՝ այդ թվում ընդդիմության գլխավոր պահանջներից մեկը՝ ստորագրված ընտրացուցակների հրապարակումը։

Ցուցադրել ավելի
Back to top button